Վահե Գազան
Արտաքին տեսք
Վահե Գազան | |
---|---|
Ծնվել է | 1912 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | անհայտ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Ֆրանսիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Վահե Գազան (1912, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - անհայտ), հայ նկարիչ։
Ծնվել է Կ. Պոլսում։ Փոքր հասակից ծնողների հետ տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ ստացել է նախնական և մասնագիտական կրթությունը, սովորել զարդարվեստի ֆրանսիական ազգային վարժարանում։ Ուսման ընթացքն ավարտելուց հետո աշխատել է նկարչական տարբեր արհեստանոցներում։ Մասնակցել է Փարիզում կազմակերպված ցուցահանդեսներին։ Որպես զարդանկարիչ և գրաֆիկ աշխատակցել է ֆրանսիական մի քանի պարբերականների։ Նկարազարդել է նաև «Սասունցի Դավիթ» էպոսը[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 213.