Վահե Բադալյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վահե Բադալյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 30, 1970 (52 տարեկան) |
Ծննդավայր | Դուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | ձեռնարկատեր |
Վահե Ռոմիկի Բադալյան (ապրիլի 30, 1970, Դուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գործարար, բարերար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1970 թ. Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում, կարճ ժամանակ անց 1971 թ., ընտանիքը վերադարձել է Հայաստան։ Սովորել և գերազանցությամբ ավարտել է Թալինի թիվ 1 միջնակարգ դպրոցը, ապա 1987 թ. ընդունվել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական ինստիտուտ, որն ավարտել է 1993 թ.:
1988 թվականից ակտիվորեն մասնակցել է Արցախյան շարժմանը։ 1989 թ. մասնակցել է Երասխից վերև՝ Տիգրանակերտ գյուղի պաշտպանությանը, իսկ 1990 թ.` Իջևանի սահմանամերձ հատվածում տեղի ունեցող պաշտպանական գործողություններին։
Հայրը՝ Ռոմիկ Մաթևոսի Բադալյանը, մասնագիտությամբ բժիշկ է։ Համալսարանն ավարտելուց հետո որպես բժիշկ գործուղվել է Տաջիկիստան։ Մայրը՝ Անահիտ Լևոնի Մարգարյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է։ Վահե Բադալյանն ամուսնացած է, ունի երեք երեխա՝ մեկ դուստր և երկու որդի։
Ձեռնարկատիրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործարարությամբ սկսել է զբաղվել 1989 թ., հոր ու եղբոր հետ համահիմնադրել է մի շարք ընկերություններ։ Այդ թվում՝`
1992 թ. բացվել է Հայաստանում առաջին առևտրային բենզալցակայանը, որոնց թիվը հետագայում հասել է 4-ի։
1994 թ. ապրիլի 1-ին եղբոր՝ Վիգեն Բադալյանի հետ համահիմնադրել է գրավատների ցանց, որի նախագահն է մինչ այսօր։ Ներկայում գործում է թվով 18 գրավատուն։ 2011 թ. ցանցը վերափոխվում և դառնում է «Ֆասթ կրեդիտ կապիտալ ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերություն։ Կառույցի կազմում գործել է գրավատների, բանկային, վարկային, հաշվապահական ոլորտի ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող բաժին, որը հետագայում վերաճել է «FinConstruct» ընկերության[1]։
2003 թ. մարտի 26-ին համահիմնադրվել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունը՝ «Կովկաս» պանդոկով։ 2012 թ. բացվում են «Կովկաս» ռեստորանային համալիրը և հինգաստղանի հյուրանոցը։
2003 թ. դեկտեմբերի 17-ին համահիմնադրվել է «Վիվարո բեթինգ» ընկերությունը, որը զբաղվում է բուքմեյքերական գործունեությամբ։
2011 թ. բացվել է «Վիվարո գեյմ» ընկերությունը, որը զբաղվում է ինտերնետ շահումով խաղերի կազմակերպմամբ։
Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վահե Բադալյանի ընդհանուր գործունեության մեջ մեծ տեղ է հատկացված բարեգործական գործունեությանը։ Մասնավորապես, իր միջոցներով իրականացվում է հանուն հայրենիքի պաշտպանության զոհված ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքներին աջակցության ծրագիրը։ Բադալյանները Թալինի, Հաղարծինի և Թեղուտի դպրոցներում հիմնել են համակարգչային դասարաններ։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
http://www.yerkir.am/news/view/98497.html
https://www.a1plus.am/1426049.html
https://www.aravot.am/2015/12/19/641334/
https://www.vivaronews.am/softconstruct-ընկերության-նոր-մասնաշենքի-բացման Archived 2017-09-10 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ներդրողներ։ www.fastcredit.am»։ www.fastcredit.am։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-13-ին։ Վերցված է 2016-10-03