Վահե-Անդրե Հեքիմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վահե-Անդրե Հեքիմյան
Ի ծնեՎահե-Անդրե Հեքիմյան
Ծնվել էմայիսի 14, 1914(1914-05-14)
ԾննդավայրՕրդու, Թուրքիա
Վախճանվել էնոյեմբերի 21, 1997(1997-11-21) (83 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
Ազգությունհայ
Մասնագիտություննկարիչ

Վահե-Անդրե Հեքիմյան (մայիսի 14, 1914(1914-05-14), Օրդու, Թուրքիա - նոյեմբերի 21, 1997(1997-11-21), Փարիզ, Ֆրանսիա[1]), գեղանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահե-Անդրե Հեքիմյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Տրապիզոնի նահանգի Օրդու քաղաքում: Հայոց ցեղասպանության ժամանակորբացել է, հայտնվել է Կոստանդնուպոլսի որբանոցներից մեկում, այնուհետև հաստատվել Գրաս քաղաքում, 1924 թվականից ապրել Փարիզում[2], որտեղ զբաղվել է լուսանկարչությամբ և զանազան արհեստներով։ 1937-1945 թթ. եղել է զինվորական ծառայության մեջ, մասնակցել երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1953 թվականից զբաղվել է նկարչությամբ։ Վահե-Անդրե Հեքիմյանի կտավներին բնորոշ են հագեցած կոլորիտը, գունածավալների ռիթմիկ խմբավորումը, պատկերման պայմանականությունը: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Գրոսում, Նիցցայում, Լիոնում[3], ԱՄՆ-ում: 1983 թվականին այցելել է Հայաստան:

Հեքիմյանի աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[4]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Օրդու», 1961
  • «Նատյուրմորտ», 1969
  • «Ադանա»
  • «Տրապիզոն»
  • «Հայկական երգ»
  • «Զեյթուն»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Vahé HEKIMIAN (1915-1997)
  2. Baghdasaryan Aram։ «AV Production - Վահե Հեքիմյան»։ avproduction.am։ Վերցված է 2017-05-14 
  3. «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.:
  4. Վահե-Անդրե Հեքիմյանի ստեղծագործությունները ՀԱՊ-ում