Վահան Ալթունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Վահան Ալթունյան
Ծնվել է1888
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել է1964
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
Ազգությունհայ
ԿրթությունԿ. Պոլ­սի ատամ­նա­բու­ժա­կան վար­ժա­րա­ն
Բեյ­րու­թի Սեն Ժո­զեֆ Ֆրան­սի­ա­կան հա­մալ­սա­րա­նի բժշկա­կան ֆա­կուլ­տե­տ
Մասնագիտությունատամնաբույժ

Վահան Ալթունյան (1888, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1964, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Ալթունյանը ծնվել է 1888 թվականին, Կոստանդնուպոլսում։ Ավարտել է Կ. Պոլսի ատամնաբուժական վարժարանը։ Կ. Պոլսում ատամնաբույժ է աշխատել։ 1915 թվականի Ապրիլին բանտարկվել է Կ. Պոլսի կենտրոնական բանտում (Այաշ), որտեղից աքսորվել է Չանղըրը՝ հայ մտավորականների խմբի հետ։ Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա։ 1915 թվականի օգոստոսի 6/12-ին ազատվել է Չանղըրըի աքսորից և բռնել Կ. Պոլիս վերադարձի ճանապարհը, սակայն օգոստոսի 8-ին Անկարայում (Էնկյուրի) ձերբակալվել է և բանտարկվել։ Օգոստոսի 17-ին նրան դուրս են բերել բանտից և տեղի կաթոլիկ հայերի 750800 հոգուց բաղկացած քարավանի հետ, բազուկներն իրար կապած, մահվան ճանապարհ են հանվել։ Հռոմի Պապի և Կ. Պոլսի նվիրակ Մոնսենյոր Դոլչիի միջնորդությամբ փրկվել են և տարվել Գարակետիկ գյուղ։ Օգոս­տո­սի 20-ին երկու ընկերների հետ այստեղից դուրս են եկել և ոտքով 21 օրում հասել Պոզանթի, որտեղից էլ քշվել են Տարսոն՝ քաղաքից դուրս հաստատված տարագիրների վրանաքաղաքը։ Ընտանիքի անդամների ջանքերով կարողացել են վերստանալ աքսորից ազատված լինելու նոր հրաման։ Սեպ­տեմ­բե­րի 19-ին Տարսոնից մեկնել և սեպ­տեմ­բե­րի 22-ին հասել են Կ. Պոլիս։

1922 թվականին ավարտել է Բեյրութի Սեն Ժոզեֆ Ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1923-1924 թթ. եղել է սբ.Փրկիչ ազգային հիվանդանոցի ղեկավարության կազմում։ 1925 թվականի դրությամբ, որպես վիրաբույժ-ատամնաբույժ, հիվանդներ է ընդունել Կ. Պոլսի Բերա, Բանկալթի, Համամ ճատտե-25 հասցեում և Կ. Պոլիս, Պահչե գաբու, Մինասյան դեղարանին կից թիվ 47 դարմանատանը, հեռ. 16-55։ Մահացել է 1964 թվականին, Կ. Պոլսում։

ԸՆտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունեցել է որդիներ Նուրհանին և Արային և դուստր Սյուզան Հալեպլիին, որը 2003 թվականին դրությամբ բնակվել է Մոնրեալում և հետազոտող Կարինե Ավագյանին նամակով ուղարկել հոր կենսագրականը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պալաքեան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Վիեննա, 1922։
  • «Կավ­ռօշ» Տարեգիրքը, Կ. Պոլիս, 1925
  • Պալաքյան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Երևան, 1991։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
  • Ավագյան Կարինե, Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի, Երևան, 2002։
  • Ավագեան Կարինէ, «Չան­ղը­րըի 1915 թ. ապ­րի­լի 11, Յի­շա­տակ»… Թանգարանային ցուցանմոյշը, «Հան­դէս Ամ­սօ­րե­այ», 2008, հ. 1-12