Վահանադնչիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրաքիթ իժ

Վահանադնչիկներ (լատին․՝ Ancistrodon), շառաչող օձերի ընտանիքի սողունների սեռ։ Մարմնի երկարությունը մինչև 1 մ է։ Հայտնի է վահանադնչիկների 13 տեսակ, տարածված ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյան կիսագընղերում։ Ընդհանուր հատկանիշներով նման են իժերին, որոնցից տարբերվում են աչքի և քթանցքների միջև տեղավորված փոսիկի (ջերմակարգավորիչ օրգան) առկայությամբ։ Մարմինը ծածկող թեփուկներն ունեն կողիկներ։ Աչքի բիբն ուղղաձիգ է։ Գլուխը պատված է խոշոր վահանիկներով։ Պոչի ծայրին չունեն շառաչող օձերին հատուկ ձայն արձակող օրգան։

Վահանադնչիկները թունավոր են, սակայն նրանց խայթոցից մարդկանց մահվան դեպքեր հայտնի չեն։ Թույնն օգտագործվում է դեղագործության մեջ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 245