Վահանաբերդ կիկլոպյան ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահանաբերդ կիկլոպյան ամրոց
Շնողի կիկլոպյան ամրոց
Նկարագրություն
Տեսակմշակութային արժեք և ամրոց
ՏեղագրությունՀայաստան Հայաստան
ՀասցեԼոռու մարզի Շնող գյուղի ամ եզրին, «Բերդատեղի մատ» անտառապատ վայրում
Վարչական միավորՇնող[1]
Երկիր Հայաստան[1]
Կազմված է մասերիցԴամբարանադաշտ
ԿառուցվածՔ.Ա. 3-րդ հազարամյակ
Բաց է հանրության համարայո

Վահանաբերդ, կիկլոպյան ամրոց, որը գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Շնող գյուղի արևմտյան եզրին, «Բերդատեղի մատ» անտառապատ վայրում։ Գտածոները պահվում են դպրոցի թանգարանում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի հյուսիսային և հարավային պարսպապատի երկարությունը 150 մետր է, իսկ լայնությանը՝ 60 մետր[2]։ Հյուսիսային պարիսպն անցնում է ուղիղ սարի գագաթով։ Պարսպի հիմնապատից սուր թեքությամբ սկսվում է սարալանջը և զառիթափ իջնում ներքև։ Ամրոցն այդ կողմից (հյուսիսային) գրեթե անառիկ է, սակայն ունեցել է քարե պարիսպ։ Ամրոցի հարավային պարիսպը ձգվում է սարի գագաթի հարթ մասից ցած՝ մեղմ թեքություն ունեցող լանջեզրով[3]։ Այս մասում պարիսպները տեղ-տեղ կրկնակի են, հավանաբար ամրոցն ավելի անառիկ դարձնելու համար։ Ընդլայնական պարսպապատի հարավային կողմում կա լավ նկատելի 2.5 մետր լայնությամբ մուտք։ Հնարավոր է, որ մուտքը եղած լինի նաև ամրոցի արևելյան պարապի կողմից, բայց քանի որ այդ մասում պարիսպր սաստիկ քանդված է և նրա հետքերը հազիվ են երևում։

Ամրոցի հյուսիսային և արևմտյան պարիսպների որոշ հատվածներում պատի քարերը տեղ-տեղ երկու շարքով պահպանվել են։ Դրանցից մի քանիսի կշիռն անցնում Է տոննայից։ Ամրոցի ներսում որոշակի ընդգծվում են քարե պատեր ունեցող քառանկյունի բաժանմունքներ, որոնք հավանաբար որպես թաքստոցներ են ծառայել։ Նկատելի Է, որ պարսպի ներսի 40-50 մ2 մակերես ունեցող բաժանմունքներն իրար հետ հաղորդակցվել են առանձին մուտքերով։ Քառանկյունի շինությունների հետքեր են երևում նաև հարավային պարսպապատից դուրս՝ գրեթե նրա ամբողջ երկարությամբ՝ կիսով չափ սարալանջին փռված։

Դրանց մի մասը ամրոցի ներսի բաժանմունք կացարանների չափսերի են. իսկ մյուսները Համեմատաբար փոքր են։ Ինչպես երևում է սրանք նույնպես առանձին մուտքերով կապված են եղել միջնաբերդի ներսի կառույցների հետ։

Ամրոցի պարիսպները շարված են խոշոր, անտաշ բազալտե քարերով, ունեն 3 մետր հաստություն։ Պարսպի դրսի և ներսի քարերի միջև լցված են մանր քարեր։ Ամրոցը կարող էր ջրով ապահովվել կավե փողրակներով։ Քամոտ սարի արևելահայաց լանջից բխող աղբյուրներից, որոնք ամրոցից բարձր են և նրանից ընդամենը 400-500 մետր հեռավորության վրա են գտնվում։

Վահանաբերդից Քամոտ սարի արևելյան լանջով անցնող և այժմ էլ գործող ոչ լայն ճանապարհն ամրոցը կապում է Մեծ Ուրթատեղ և Ղարաքոթուկ հնավայրերի հետ։ Մեկ ուրիշ, սակայն ավելի լայն ճանապարհ էլ, ձգվելով դարձյալ Քամոտ սարի հարավահայաց լանջով, ամրոցը կապում է Կարմիր գեղ, Գոռեր, Ղաշխաթալա, Միրզաքար և այլ հնավայրերի հետ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • С. А. Есаян, Древняя культура племен северо-восточной Армении, Ереван, 1976, с. 15

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի «Գիտական աշխատություններ, ՍՍՀՄ պատմություն» ժողովածու, Եբեան, 1972, էջ 113—134։
  3. ՀՍՍՀ ԳԱ «Լրաբեր», 1974, թիվ 12, էջ 80—88