Վախ (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վախ
ռուս.՝ Страх
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1892 թվական
Հրատարակվել էդեկտեմբերի 25 1892 (հունվարի 6 1893)

Վախ, Անտոն Չեխովի պատմվածքներից։ Գրվել է 1892 թվականին, առաջին անգամ հրապարակվել է նույն թվականի դեկտեմբերի 25-ին «Նոր ժամանակ» թերթի 6045-րդ համարում՝ Անտոն Չեխով ստորագրությամբ։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Չեխովի «Վախ» (Իմ ընկերոջ պատմվածքը) պատմվածքը գրվել է 1892 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է 1892 թվականի դեկտեմբերի 25-ին «Նոր ժամանակ» թերթի 6045-րդ համարում՝ Անտոն Չեխով ստորագրությամբ, միացել է Մարքսի կողմից հրատարակված իր ստեղծագործությունների հավաքածուի մեջ։ 1897 թվականին տպագրվել է «Պալատ № 6» հավաքածուի մեջ։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է նորվեգերեն, հունգարերեն, գերմաներեն, սերբոխորվաթերեն, սլովակերեն և ֆրանսերեն լեզուներով։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրող Իվան Գորբունով Պոսադովը պատմվածքի մեջ գրել է, որ այն թողնում է «խիստ անորոշ և ոչինչ չասող տպավորություն»։

Հրատարակիչ Նիկոլայ Լեյկինը նշել է իր օրագրում՝ ««Նոր ժամանակ» թերթում Չեխովի պատմվածքում երևում է լավ վարպետը[1]։ Պատմվածքը կոչվում է «Վախ», բայց իմ կարծիքով այս անվանումը ընդհանրապես կապ չունի պատմվածքի հետ։ Լավ ներկայացված են մի քանի հաջող դրվագներ, որոնք նման էին «Քառասուն տառապյալներ»֊ին[2]։

Հրապարակախոս Մ. Մենշիկովը գրել է, որ «Վախ»֊ը պատմվածքում և իր մյուս գործերում, գրողը, նման է «մի տաղանդավոր նկարչի, ով ներկայացնում է թույլ ու խամրած ռուս ժողովրդին, նորագույն Օբլոմովներին, ովքեր բացահայտ չեն կարողանում ապրել, չեն կարողանում կառուցել ո՛չ իրենց, ո՛չ ուրիշի երջանկությունն ամենագեղեցիկ արտաքին հանգամանքների ներքո»[3]։

Գրող Ռոստիսլավ Սեմենտկովսկին նկատեց, որ «Վախ»֊ը պատմվածքի կերպարներից «երևում է խորը կենսական ճշմարտություն, իսկ այդ ճշմարտությունն այն է, որ փիլիսոփայելու հակումը, ռուս կրթված մարդու հետ ընդհանուր մտահղացումներով տարվելը վճռականորեն ուղղորդվում է խելացիությամբ, մեզ շրջապատող իրականությամբ և նրան հմտորեն ծառայելով, որպեսզի իրականացնենք համալսարանում մեզ ոգեշնչած իդեալները»։

Պ. Ի. Կրասնովը Չեխովին համեմատել է Մոպասանի հետ։ Նա իր նախապատվությունը տվել է Չեխովին, որովհետև նա «տեսնում է մարդկանց, այլ ոչ թե կենդանիների», և, որպես օրինակ է բերել «Վախ» պատմվածքը[4]։ Այնտեղ «հերոսուհին այնքան հիմնավորված էր ընկնում, այնքան անխուսափելի, որ նա չի առաջացնում ոչ մի բարոյական վրդովմունք կարդացողի մոտ»[5]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անանուն պատմող, ով հաճախակի հյուրընկալվում է Սիլինի մոտ՝ մի քանի օրով։
  • Դմիտրի Պետրովիչ Սիլին՝ պատմողի երիտասարդ ընկերը։
  • Մարիա Սերգեևնա՝ Սիլինի կինը, ում վրա պատմվածքի վերջում սիրահարվում է պատմողը։
  • «Քառասուն տառապյալներ»՝ Գավրիլ Սևերովի մականունը, որը հարբեցող էր, ինչպես նաև պատմողի նախկին ծառան էր, իսկ հետո, նաև Սիլիններինը

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանկտ Պետերբուրգի համալսարանում սովորելուց հետո Դմիտրի Պետրովիչ Սիլինը չինովնիկ էր աշխատում մայրաքաղաքում։ Սակայն երեսուն տարեկան հասակում նա հրաժարական տվեց, որպեսզի զբաղվեր գյուղատնտեսությամբ։ Չնայած կասկածներին, որոնք արտահայտում էր պատմողը, այս աշխատանքում նա հաջողությունների հասավ։ Նրան, կարծես թե, ունի ամեն ինչ երջանիկ լինելու համար՝ Մարիան՝ այն կինը, ում նա սիրում էր, երկու երեխաները, տնտեսությունը, որում նա հաջողությունների էր հասել, և ընկերը (պատմողը), ով հաճախ էր իր տուն գալիս։ Վերջինը, սակայն, անհարմար էր, քանի որ Մարիան՝ Դմիտրիի կինը, երջանկացնում էր նրան։

Մի անգամ Սիլինը խոստովանեց պատմողին, որ իր ամուսնական երջանկությունը իրական չէ՝ նա սիրում է կնոջը, բայց պատասխան սեր չկա։ Ամուսնությունից առաջ նա «խենթորեն սիրում էր Մաշային և հոգ էր տանում նրա մասին երկու տարի»։ «Նա նրան հինգ անգամ ամուսնության առաջարկություն արեց, և նա ամեն անգամ մերժում էր, որովհետև նա անտարբեր էր նրա հանդեպ։ Վեցերորդ անգամ, երբ նա ծնկի իջավ Մաշային առաջ և ձեռքը խնդրեց, Մաշան համաձայնվեց»։ Բայց հիմա Մարիան իր դուրը չի գալիս։ Նա միայն խոստացել էր լինել լավ ամուսին։

Այդ նույն գիշերը, երբ պատմողը միայնակ մնաց Մարիայի հետ, նա զգաց, որ սկսում է սիրել իր ամենալավ ընկերոջ կնոջը։ Գիշերվա ժամը երեքին սենյակում հայտնվեց իր ամուսինը, ասելով, որ նա այնտեղ է մոռացել իր գլխարկը։ Սիլինը նայեց պատմողի ամոթահար դեմքին և ասաց խռպոտ ձայնով՝ «Ինձ, երևի ծնվածս օրվանից է վիճակված ոչինչ չհասականալը։ Եթե դուք ինչ֊որ բան եք հասկանում, ապա... շնորհավորում եմ ձեզ։ Իմ աչքերում մթություն է»։

Դրանից հետո պատմողը գնաց, մտածելով, թե ինչու իրադարձություններն այդպես դասավորվեցին, այլ ոչ֊թե այլ կերպ։ Դմիտրիի և իր կնոջ հետ նա այլևս չտեսնվեց։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чехов А. П. Страх // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.
  • Françoise Darnal-Lesné, Dictionnaire Tchekhov, p. 230, L’Harmattan, 2010, ISBN 978-2-296-11343-5.
  • La Peur, traduit par Édouard Parayre, révision de Lily Denis, éditions Gallimard, Bibliothèque de la Pléiade, 1971, ISBN 2 07 0106 28 4.
  • La Peur, in Récit d’un inconnu et autres nouvelles, Folio classique no 304, 2008, ISBN 9782070345571.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Пл. Краснов. Осенние беллетристы. Ан. П. Чехов. — «Труд», 1895, № 1, стр. 205
  2. М. О. Меньшиков. Без воли и совести. — «Книжки Недели», 1893, № 1, стр. 204
  3. Р. И. Сементковский. Что нового в литературе. Критические очерки. — «Ежемесячные литературные приложения к журналу „Нива“», 1903, № 6, стлб. 302—303
  4. А. Л. Липовский. Представители современной русской повести и оценка их литературной критикой. — «Литературный вестник», 1901, № 5, стр. 8
  5. Волжский. Очерки о Чехове. СПб., 1903, стр. 65

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]