Վալերի Օռլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Օռլով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հուլիսի 26, 1947(1947-07-26) (76 տարեկան)

Վալերի Օռլով (ռուս.՝ Вале́рий Я́ковлевич Орло́в, հուլիսի 26, 1947(1947-07-26)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։

1973 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1990 թվականից մինչև 1991 թվականը Բրատիսլավայում եղել է Խորհրդային Միության գլխավոր հյուպատոս։
  • 1991-1997 թվականներին Չեխիայում եղել է ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդական-դեսպանորդ։
  • 1997 թվականի հուլիսից մինչև 2002 թվականի փետրվարը եղել է Ռուսաստանի Դաշնության դաշնային սուբյեկտների, խորհրդարանի և հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ կապերի դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2002 թվականի ապրիլի 4-ից մինչև 2006 թվականի հուլիսի 26-ը Գանայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2002 թվականի ապրիլի 15-ից մինչև 2006 թվականի հուլիսի 26-ը Լիբերիայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2006 թվականից մինչև 2009 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության դաշնային սուբյեկտների, խորհրդարանի և հասարակական միավորումների հետ կապերի դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2009 թվականի հունվարի 20-ից մինչև 2015 թվականի նոյեմբերի 27-ը Ջիբութիում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան<[1]:
  • 2013 թվականի հուլիսի 25-ից մինչև 2015 թվականի նոյեմբերի 27-ը Սոմալիում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2004 թվականի հունվարի 23)[2]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2011 թվականի նոյեմբերի 4)[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]