Վալերի Հարությունյան
Վալերի Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1954 (70 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Վալերի Զորաբի Հարությունյան (ապրիլի 2, 1954, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 4-րդ գումարման Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք» կուսակցության պատգամավոր[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալերի Հարությունյանը ծնվել է 1954 թվականի ապրիլի 2-ին Ստեփանակերտ քաղաքում։ 1961-1971 թվականներին սովորել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ 1971-1976 թվականներին սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ Ավարտել է գերազանցությամբ։
1976-1977 թվականներին եղել է Երևանի ավտոբեռնիչների գործարանի ճարտարագետ։ 1977-1978 թվականներին եղել է Երևանի «Ինտուրիստ» ավտոբազայի գլխավոր մեխանիկ, իսկ 1978-1981 թվականներին՝ Ասկերանի «Գյուղտեխնիկա» միավորման ավագ ճարտարագետ։ 1981-1985 թվականներին եղել է նույն միավորման գլխավոր ճարտարագետ։ 1985 թվականին «Գյուղտեխնիկա» միավորման կառավարիչ։ 1987 թվականի մարտին Ասկերանի շրջանի մեքենայացման ձեռնարկության տնօրեն։
1993-1995 թվականներին ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում։
1995-2005 թվականներին եղե; է Ստեփանակերտի «Ագրոսերվիս» ՓԲԸ-ի տնօրեն։
2005 թվականի հունիսի 19-ին Ստեփանակերտի թիվ 3 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության չորրորդ գումարման Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք» կուսակցության պատգամավոր[2]։ Եղել է արտադրության և արտադրական ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ[3]։
2007 թվականի նոյեմբերի 1-ին նշանակվել է նորաբաց «Արցախ ՀԷԿ» ՓԲԸ-ի տնօրեն։ 2008 թվականի մայիսին եղել է «Արցախ ՀԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն։ 2009 թվականի մարտի 4-ին շնորհվել է Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի դոկտորի կոչում։ 2010 թվականի հունիսից դեկտեմբերը եղել է Ստեփանակերտի «Ագրոսերվիս» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն։ 2010 թվականի դեկտեմբերից եղել է «Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2014 թվականի նոյեմբորից «Հիդրոսերվիս» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն է։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հարությունյան Վալերի Զորաբի». www.nankr.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «19 հունիսի 2005թ. | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Լեռնային Ղարաբաղում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները». news.am. 2023 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ Արխիվացված 2023-08-22 Wayback Machine