Վալերի Բասկայանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Բասկայանց
Ծնվել էհունիսի 10, 1941(1941-06-10)[1] (82 տարեկան)
Մասնագիտությունբժիշկ

Վալերի Աղաբեկի Բասկայանց (հունիսի 10, 1941(1941-06-10)[1], Վոլգոգրադ (Ռուսաստան)), վիրաբույժ։ ՀՀ բանակի բժշկական ծառայության պահեստի փոխգնդապետ (1996 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Վոլգոգադի պետական բժշկական ինստիտուտը (19661967-1976 թվականներին աշխատել է Վոլգոգդրադի մարզի տարբեր քաղաքների բուժհիմնարկներում. 1976-2000 թվականներին՝ ՀՀ առողջապահության համակարգում, 2000 թվականից՝ Հանրապետական տուբերկուլոզային դիսպանսերի վիրաբուժական բաժանմունքի վարիչ։

1992-1993 թվականներին կամավոր մեկնել է ԼՂՀ (Շահումյան և Շուշի), հիվանդանոցներում և ռազմադաշտային շարժական հոսպիտալնեուրմ բուժել, վիրահատել է հարյուրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։