Վալերի Ալեքսեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վալերի Ալեքսեև
Ծնվել էապրիլի 7, 1948(1948-04-07) (71 տարեկան)
ԾննդավայրUsolye-Sibirskoye, ԽՍՀՄ
ԿրթությունIrkutsk drama school?
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներՌուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Վալերի Իվանովիչ Ալեքսեև (ապրիլի 7, 1948(1948-04-07), Usolye-Sibirskoye, ԽՍՀՄ), խորհրդային թատրոնի դերասան և ռեժիսոր, մանկավարժ, Օմսկի դրամային թատրոնի արտիստ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին ավարտել է Իրկուտսկի թատերական ուսումնարանի դերասանական բաժինը, աշխատել է Իրկուտսկի դրամայի թատրոնում։

1973 թվականից եղել է Օմսկի դրամատիկական թատրոնի արտիստ։

Նրա դերերի թվում են Լոտը («Երկնային արքայություն»), Կոնյաևը («Արևելյան տրիբունա»), Իլյան («Մոսկովյան խոհանոցներ»), Սպիրիդը («Պանոչկա»), Կորտեսը («Արևածագի արարողություններ»), Գնդապետը («Գնդապետին ոչ ոք չի գրում»), Բասովը («Ամառանոցավոր»)։

1970-1980-ական թվականներին եղել է Օմսկի երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտի մանրապատումների էստրադա-սատիրական թատրոնի ռեժիսոր, իսկ 1990-ականներին աշխատել է Լիցեյական թատրոնում։ Օմսկի Ֆեոդոր Դոստոևսկու անվան պետական համալսարանի ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր է։

2012 թվականին ընդգրկվել է Օմսկ քաղաքի մշակույթի գործիչների Պատվո գրքում[1]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1986 - Բալլադ հին զենքերի մասին

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1997 - Ռուսաստանի ժողովրդական արտիստ
  2. 2001 - «Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում» մրցանակ «Ստեպանչիկովո գյուղն ու նրա բնակիչները» ներկայացման մեջ Եժևիկինի դերը կատարելու համար։

Բազմիցս պարգևատրվել է «Տղամարդու լավագույն դերակատարման համար» մրցանակով։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա կինը՝ Յուլյան, Օմսկի Գուրովի անվան № 3 մանկական նկարչական դպրոցի ուսուցչուհի է։ Դուստրը աշխատում է Իրկուտսկի համալսարանում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Валерий Иванович Алексеев // Омский академический от истоков / сост. С. В. Яневская. — Омск, 2004. — С. 296: портр.;
  • Алексеев Валерий Иванович // Актёры России. Омск: энциклопедия. — М.; СПб., 1999. — С. 20: портр.;
  • Яневская С. В. Валерий Алексеев / С. Яневская. — Омск: ЛЕО, 2001. — 199 с.: ил.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]