Վալենտին Կիրեև
Վալենտին Կիրեև | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16 (28), 1899 Պերմ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 8, 1974 (75 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | քիմիկոս |
Պարգևներ |
Վալենտին Ալեքսանդրովիչ Կիրեև (հոկտեմբերի 16 (28), 1899, Պերմ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 8, 1974, Մոսկվա, ԽՍՀՄ), սովետական քիմիկոս, ԽՍՀՄ ԳԱ Հեռավոր արևելյան մասնաճյուղի քիմիայի ինստիտուտի (Վլադիվոստոկ) (1935-1937), Մոսկվայի ինժեներաշինարարական ինստիտուտի (1937-1973) տնօրեն, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր։
Զբաղվել է քիմիական թերմոդինամիկայի ոլորտի հետազոտություններով։ Մեծ ներդրում է ունեցել քիմիական ռեակցիաների և ֆազային անցումների թերմոդինամիկական պարամետրերի, ինչպես նաև առանձին նյութերի թերմոդինամիկական հատկությունների հաշվարկման մեթոդների մշակման գործում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալենտին Կիրեևը ծնվել է 1899 թվականի հոկտեմբերի 16-ին Պերմում։ 1924 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը, որից հետո 1927-1933 թվականներին աշխատել է Ֆիզիկաքիմիայի ինստիտուտում (մինչև 1931 թվականը՝ Կարպովի անվան քիմիայի ինստիտուտ)։
Կիրեևի հիմնական գիտական գործունեությունը նվիրված է քիմիական թերմոդինամիկայի ուսումնասիրությանը։ 1931-1940 թվականներին նա ստեղծել է էլեկտրոլիտների լուծույթների և դրանցում ֆազային հավասարակշռության ուսումնասիրման մեթոդների մի ամբողջ շարք։ Այնուհետև 1953-1965 թվականներին զարգացրել է առանձին նյութերի թերմոդինամիկական հատկությունների հաշվարկման մեթոդները։ Նրա աշխատանքների արդյունքները ներկայացվել են «Քիմիական ռեակցիաների գործնական հաշվարկների մեթոդները թերմոդինամիկայում» (1970, 2-րդ հր. 1975) մենագրության մեջ։
«Քիմիայի կարճ դասընթաց» (1959, 5-րդ հր. 1978), «Ֆիզիկական քիմիայի դասընթաց» (1955, 3-րդ հր. 1975) և «Քիմիական ռեակցիաների գործնական հաշվարկների մեթոդները թերմոդինամիկայում» դասագրքերի հեղինակն է։
Քիմիական թերմոդինամիկայի բնագավառում իր գիտական գործունեության համար արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի (1969)։
Աճյունասափորը պահվում է Դոնսկոե գերեզմանատանը (Մոսկվա)։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Վալենտին Ալեքսանդրովիչ Կիրեև»։ publ.lib.ru։ Վերցված է 2020-08-15
- «Վալենտին Ալեքսանդրովիչ Կիրեև»։ 100v.com.ua։ Վերցված է 2020-08-15
- Հոկտեմբերի 28 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Պերմ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 8 մահեր
- 1974 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նոր Դոնսկի գերեզմանատանը թաղվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային քիմիկոսներ
- Ռուս քիմիկոսներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ