Վալենտինա Մալնիկովա
Վալենտինա Մալնիկովա ռուս.՝ Валентина Дмитриевна Мельникова | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1946 (78 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետ |
Մասնագիտություն | իրավապաշտպան, քաղաքական գործիչ և ճարտարագետ |
Աշխատավայր | Ռուսաստանի զինվորականների մայրերի միության կոմիտե, ՌԴ պաշտպանության նախարարությանն առընթեր հասարակական խորհուրդ, Վերնադսկու անվան երկրաքիմիայի և անալիտիկ քիմիայի ինստիտուտ և Հանքային հումքի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտ |
Կուսակցություն | Ժողովրդական ազատության կուսակցություն |
Անդամություն | ՌԴ պաշտպանության նախարարությանն առընթեր հասարակական խորհուրդ |
Valentina Melnikova Վիքիպահեստում |
Վալենտինա Դմիտրիևնա Մելնիկովա (ռուս.՝ Валентина Дмитриевна Мельникова, փետրվարի 28, 1946, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս իրավապաշտպան և քաղաքական գործիչ, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանն առընթեր հասարակական խորհրդի անդամ, Ռուսաստանի Զինվորականների մայրերի կոմիտեների գործադիր քարտուղար, 2012 թվականից՝ Ռուսաստանի հանրապետական կուսակցության դաշնային քաղաքական խորհրդի բյուրոյի անդամ – Ժողովրդական ազատության կուսակցություն։ 2005-2012 թվականներին եղել է Ռուսաստանի հանրապետական կուսակցության համանախագահն, նախկին` Զինվորականների մայրերի միացյալ ժողովրդական կուսակցության առաջնորդը։ 2011 թվականին «Ռուսաստանի 100 ամենաազդեցիկ կանանց» վարկանիշում զբաղեցրել է 22-րդ տեղը[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալենտինա Մալնիկովան ծնվել է 1946 թվականի փետրվարի 28-ին, Մոսկվայում։ Ավարտել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը։ Որպես ինժեներ աշխատել է Վ. Վերնադսկու երկրաքիմիայի և վերլուծական քիմիայի ինստիտուտում, Հանքային հումքի համամիութենական ինստիտուտում, Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երկրաքիմիայի ամբիոնում։ 1989 թվականից ղեկավարել է մարդու իրավունքներն ու կրթական աշխատանքները Զինվորականների մայրերի համամիութենական հանձնաժողովում, այնուհետև` Ռուսաստանի Զինվորականների մայրերի կոմիտեում, դարձել է կազմակերպության մամլո քարտուղար։ 1990-1995 թվականներին եղել է «Խրոնոս» ռենտգենյան հսկողական սարքեր արտադրող փոքր ձեռնարկության համահիմնադիր և փոխտնօրեն։
1998 թվականին եղել է «Ռուսաստանի զինվորների մայրերի կոմիտեների միություն» համառուսաստանյան միավորման ստեղծման նախաձեռնողը, ընտրվել է Միության գործադիր քարտուղար։ 2004 թվականի նոյեմբերին կայացած հիմնադիր համագումարում ընտրվել է Զինվորականների մայրերի միացյալ ժողովրդական կուսակցության նախագահ։ 2011 թվականի դրությամբ հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ենթակայության հասարակական խորհրդի անդամ[3], Ռազմական կարգապահության, զինծառայության մարդասիրության հարցերով հանձնաժողովի նախագահ[4]։ 2014 թվականի հոկտեմբերի 28-ի դրությամբ ընդգրկվել է նորակոչիկներով և պայմանագրային զինծառայողներով զորքերի համալրման հանձնաժողովի կազմում[5]։
«Զինվիրների մայրերի կուսակցության» Ռուսաստանի հանրապետական կուսակցության հետ միավորվելուց հետո 2005 թվականի դեկտեմբերին ընտրվել է համագումարում որպես Հանրապետական կուսակցության համանախագահ և այդ պաշտոնում աշխատել մինչև 2012 թվականը։ 2012 թվականից «Ռուսաստանի հանրապետական կուսակցություն-Ժողովրդական ազատություն կուսակցության» դաշնային քաղաքական խորհրդի բյուրոյի անդամ է։
Ներկայումս բնակվում է Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն), երբեմն էլ Հեմնիցում (Գերմանիա)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Рейтинг «100 самых влиятельных женщин России» — Общество — Интерфакс
- ↑ Радио ЭХО Москвы : Валентина Мельникова / Комментарии
- ↑ Состав : Министерство обороны Российской Федерации
- ↑ Информация о руководителе : Министерство обороны Российской Федерации
- ↑ Состав и структура совета : Министерство обороны Российской Федерации
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Блог Валентины Мельниковой на «Эхе Москвы»
- Мельникова Валентина Дмитриевна, Общественный совет при Министерстве обороны Российской Федерации
- Общественный совет при Министерстве обороны: Мельникова Валентина Дмитриевна, Председатель Комиссии по вопросам воинской дисциплины, гуманизации военной службы
- Lenta.Ru: Пресс-конференции: Валентина Мельникова, ответственный секретарь Союза комитетов солдатских матерей России
- Валентина Мельникова — Видеоколонки — Новая Газета
- Газета. Ru: интервью с Валентиной Мельниковой
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալենտինա Մալնիկովա» հոդվածին։ |
|