Վազգեն Մինասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վազգեն Մինասյան
Ծնվել էմարտի 24, 1940(1940-03-24) (84 տարեկան)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունֆլեյտահար, մանկավարժ և հասարակական գործիչ
ԱշխատավայրՀակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ և Հայկական պետական մանկավարժական համալսարան
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1966)

Վազգեն Հարությունի Մինասյան (մարտի 24, 1940(1940-03-24), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆլեյտահար, մանկավարժ, հասարակական գործիչ։ Հոգեբան-մանկավարժական գիտությունների համահայկական ակադեմիայի ակադեմիկոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վազգեն Մինասյանը ծնվել է 1940 թվականի մարտի 24-ին Լենինականում։ 1966 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի ֆլեյտայի բաժինը (Հ. Ղասաբյանի դասարան)։ 1960-1967 թվականներին եղել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնի նվագախմբի, 1964-1986 թվականներին՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի ֆլեյտահար։ 1976 թվականին սկսել է դասավանդել ՀՊՄՀ-ում (2004 թվականից՝ դոցենտ[1]): 2002 թվականին դարձել է «Կարին» հայրենակցական միության նախագահ։ 2007 թվականից Երևանի պետական կոնսերվատորիայում վարել է «Երաժշտական զրուցակից» համերգաշարը։

Հեղինակել է մի շարք ուսումամեթոդական ձեռնարկներ, ժողովածուներ և փոխադրություններ («Փոխադրումեր և մշակումներ շվիի համար. մեթոդական ցուցումներով», 2004, ևն)։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։