Վաենգա
| Վաենգա | |
|---|---|
| Բնութագիր | |
| Երկարություն | 218 |
| Ավազանի մակերես | 3370 կմ² |
| Ավազան | Հյուսիսային Դվինա → Սպիտակ Ծով |
| Ջրի ծախս | 30,41 |
| Ջրահոսք | |
| Գետաբերան | Հյուսիսային Դվինա |
| Գետաբերանի տեղակայում | Հյուսիսային Դվինա[1] |
| Կոորդինատներ | |
| Տեղակայում | |
| Հոսող հոսքեր | Մեծ Կվախտյուգա, Իստոկ, Կիսեմա[1], Նոնդրուս[1], Պեսկար[1], Ռազա, Ուխտանգա, Չովաժ, Շարդա, Շիդրովկա, Շոմբաշ, Շուրովկա, Յուգնա[1], Olkhovka?, Lipovka? և Mokraya? |
| Երկիր | |
| Երկրամաս | Արխանգելսկի մարզ |
Վաենգա (ռուս.՝ Ваеньга), գետ Ռուսաստանում, հոսում է Վինոգրադովսկի շրջանում, Արխանգելսկի մարզ։ Հյուսիսային Դվինայի աջ վտակն է։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաենգայի ակունքը գտնվում է Հյուսիսային Դվինայի և Պինեգայի ջրբաժանի մոտ, ծովի մակարդակից 201 մետր բարձրության վրա։ Գետի ակունքը գտնվում է Հյուսիսային Դվինայի աջ ափին՝ 334 կիլոմետրի վրա, ծովի մակարդակից ունի 9 մետր բարձրություն։ Վաենգայի վերին հոսքը հոսում է Կլոնովյան արգելոցի տարածքում։ Թափվում է Հյուսիսային Դվինա Ուստ-Վաենգա գյուղի մոտ։ Գետի երկարությունը 218 կմ է։ Ջրահավաք ավազանի տարածքը 3370 կմ² է։ Գետի սնուցումը ձնային և անձրևային է։ Գետի ծախսը 30,4 մ³/սմ է։ Սառեցումը հոկտեմբերի վերջից կամ նոյեմբերի սկզբից մինչև ապրիլի վերջն է։
Վտակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր վտակներն են ձախից՝ Նոնդրուս, Փոքր Կվախտյուգա, Մեծ Կվախտյուգա, Տախտա, Ուլինգա, Շոմբաշ, Ռազա, Տոլմաս, աջից՝ Շաբոնգա, Յունգա, Կիսեմա, Շուրովկա, Պեսկար, Ուխտանգա, Օլխովկա, Լապովկա։
Բնակավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաենգայի վրա բնակավայրեր կան, դրանք են՝ Ուստ-Վաենգա, Նիժնյայա Վաենգա, Գոլցովո, Վերին Վաենգա, Կվախտյուգա և Վորոնցի։ XVIII դարում Վաենգա գետի վրա գտնվել է հին անապատ (Գար անապատից 20 վերստ հեռավորության վրա)։
Ստուգաբանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաենգայի անվանումը, հավանաբար, գալիս է չուդական «ենգա»՝ գետ և սամական «վու֊օյնգա»՝ հրաշալի բառերից։ Կան նաև ավելի իրատեսական ստուգաբանության այլ տարբերակներ։
|