Վադիմս Գոսպոդարս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վադիմս Գոսպոդարս
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Լատվիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 25, 1983(1983-12-25)[1][2] (40 տարեկան)
Ծննդավայր Կրիվոյ Ռոգ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Վադիմս Գոսպոդարս (լատիշ․՝ Vadims Gospodars, դեկտեմբերի 25, 1983(1983-12-25)[1][2], Կրիվոյ Ռոգ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1983 թվականի դեկտեմբերի 25-ին Կրիվոյ Ռոգում։ Մանուկ հասակում տեղափոխվել է Լատվիա։ 13 տարեկանում ընդունվել է Դնեպրոպետրովի մարզական գիշերօթիկ դպրոց,1999 թվականին ստորագրել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Սկոնտո» ակումբի հետ։ Առաջին թիմում հայտնվել է 2000 թվականին, սակայն երեք մրցաշրջանների ընթացքում ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել ակումբի կազմում։ 2003 թվականին տեղափոխվել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի «Լադա» ակումբ։ Խաղալով պարբերաբար՝ նա չի կարողացել օգնել թիմին խուսափել երկրորդ դիվիզիոնից։ Մրցաշրջանի արդյունքներով ընդգրկվել է առաջին դիվիզիոնի մինչև 21 տարեկանների խորհրդանշական հավաքական։ Մրցաշրջանից հետո հանդես գալով Կրասնոդարի առաջին դիվիզիոնի թիմի մրցաշարում՝ ստացել է ծնկի խաչաձև մկանի հանգույցի ծանր վանսվածք։ Լքել է ակումբը 2004 թվականի սկզբին։ 2005 թվականին տեղափոխվել է բարձրագույն լիգայի լատվիական նորաստեղծ «Վենտա» ակումբ։ Մրցաշրջանի կեսից հետո ակումբը ֆինանսական ճգնաժամ է ապրել, թիմի առաջին խաղացողներն ազատ են արձակվել, իսկ մրցաշրջանն ավարտել է աղյուսակի 8-րդ տեղում։ Այնուհետև ակումբը լուծարվել է, և 2006 թվականի սկզբին Գոսպոդարսը տեղափոխվել է Հայաստան, որտեղ հանդես է եկել «Միկա» ակումբում[3]։ Առաջին թիմում խաղացել է մի քանի խաղ, բայց հիմնականում եղել է պահեստային։ 2006 թվականին դադարեցվել է պայմանագիրը, և օգոստոսին կնքել է պայմանագիր «Վենտսպիլս» ակումբի հետ։ Մշտական վնասվածքները թույլ չեն տվել իրեն դրսևորել։ 2008 թվականին պայմանագիր է ստորագել «Յուրմալա» ակումբի հետ, որտեղ ժամանակավոր դարձել է հիմնական թիմի խաղացող։ Նա այնտեղ խաղացել է մեկուկես մրցաշրջան, որից հետո 2009 թվականի հուլիսին տեղափոխվել է Բելառուսի «Վիտեբսկ» ակումբ[4], որտեղ դարձել է թիմի գլխավորը, ճանաչվել է խաղում թիմի լավագույն խաղացող և օգնել է թիմին պահպանել դիրքը բարձրագույն լիգայում։ Ակումբում խաղացել է մինչև 2011 թվականի հունվար, անցկացրել է 42 խաղ, խփել է 1 գոլ։ Մինչև 2011 թվականի մրցաշրջանի սկսելը միացել է Լատվիայի առաջնության «Յուրմալա» ակումբին։ Մրցաշրջանի ընթացքում 25 խաղում խփել է 9 գոլ և դարձել է իր թիմի 2-րդ լավագույն ռմբարկուն՝ Վիտ Ռիմկուսից հետո, ով խփել է 10 գոլ։ Մինչև 2012 թվականի մրցաշրջանի սկսելը տեղափոխվել է «Դաուգավա»՝ որպես ամենափորձառու խաղացողներից մեկը, և ընտրվել է ակումբի ավագ։ 2013 թվականի մարտին տեղափոխվել է Բելառուսի «Նեման» ակումբ, բայց այնտեղ չի խաղացել ոչ մի խաղ[5]։ 2013 թվականի օգոստոսին միացել է Ֆինլանդիայի «Կայանի» ակումբին։ 2015 թվականին խաղացել է Լատվիայի Առաջին լիգայի «Կարամբա Դինամո» ակումբում, որտեղ եղել է թիմի ավագը և օգնել է ակումբին մրցաշրջանի վերջում հասնել բարձրագույն լիգա։ 2016 թվականից հոր հետ «Յուրնիեկս» ֆուտբոլային ակումբի սեփականատեր է։

Կարիերա հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոսպադարսը տարբեր ժամանակներում հանդես է եկել Լատվիայի տարբեր հավաքականներում՝ մինչև 17 տարեկան, մինչև 19 տարեկան և մինչև 21 տարեկան։ Բայց ոչ մի անգամ չի խաղացել Լատվիայի ազգային հավաքականում[6]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկոնտո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լատվիայի չեմպիոն՝ 2000, 2001 և 2002
  • Լատվիայի գավաթի հաղթող՝ 2000, 2001 և 2002

Միկա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի գավաթի հաղթող՝ 2000
  • Հայաստանի սուպերգավաթի հաղթող՝ 2006

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Latvian Football Federation — 1921.
  3. «Ross Akmens: Finanšu politika un tās kontrole nebija manā kompetencē». delfi.lv. 2005 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.
  4. «Latviešu pārstāvētais klubs "Vitebsk" piedzīvo zaudējumu». sportacentrs.com. 2010 թ․ մայիսի 21. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.
  5. «Cauņa atsāk treniņus CSKA pamatsastāvā, Gospodars pievienojies baltkrievu "Neman"». sportacentrs.com. 2013 թ․ մարտի 11. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.
  6. «UEFA.com - Gospodars». uefa.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.

Արտաքին Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]