Սև վարդակակաչ (Ռուզաևկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սև վարդակակաչ (այլ կիրառումներ)
«Սև վարդակակաչ»
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՌուզաևկա և Մորդովիա
Շինության ձևՀուշանշան
Ներկա վիճակԿանգուն

«Սև վարդակակաչ» (ռուս.՝ «Чёрный тюльпан»), հուշանշան Ռուսաստանի Դաշնության Մորդովիայի հանրապետության Ռուզաևկա քաղաքում։ Նվիրված է Աֆղանստանում և Չեչնիայում, ինչպես նաև այլ տեղային պատերազմներում ու զինված հակամարտություններում զոհված զինվորների հիշատակին։ Գտնվում է Փառքի ծառուղում՝ Գորշկովի բուլվարի և Չապաևի փողոցի խաչմերուկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Ռուզաևսկի շրջանում հայտարարվել էր հուշանշանի նախագծերի ստեղծման մրցույթ։ Ըստ պայմանների՝ հորինվածքի կենտրոնում անպայման պետք է տեղադրվեր աֆղանական պատերազմի խորհրդանիշ սև վարդակակաչը։ Մրցույթին մասնակցել է 10 նախագիծ, որոնք ներկայացրել էին ստեղծագործական տարբեր կազմակերպություններ, խմբեր, անհատ նախագծողներ։ Հաղթանակը շնորհվել է Սերգեյ Բոլիսովի նախագծին[1]։

Հուշարձանը բացվել է 2012 թվականի օգոստոսի 27-ին՝ մորդովական ժողովրդի Ռուսական պետության ժողովուրդների հետ միասնության 1000-ամյակի տոնակատարության օրերին[2][3]։ Համալիրը կառուցելու միջոցները հասարակական և առևտրային կազմակերպությունների, ձեռնարկությունների և անհատների կամավոր նվիրատվությունների տեսքով հավաքվել են չորս տարվա ընթացքում[4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը երեք սյուներից կառուցված ստելա է։ Սյուները խորհրդանշում են բեռնատար ռազմատրանսպորտային Ան-12 ինքնաթիռը, որը Աֆղանստանից ԽՍՀՄ էր տեղափոխում «բեռ 200»-ը՝ զոհված զինվորների և սպաների մարմինները։ Այդպիսի ինքնաթիռները «աֆղանցիներն» անվանում էին «Սև վարդակակաչներ»։ Հուշակոթողի վերևում սաղավարտի տեսքով գմբեթ է, իսկ նրա տակ՝ զանգ։ Ներքևում կիսաբացված սև վարդակակաչի տեսքով թաս է։ Սյուներից մեկի վրա Ռուզաևկայի՝ Աֆղանստանում զոհված քաղաքացիների ցանկն է[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кочеткова Н. «Открытие Памятного Знака «Черный тюльпан» воинам, погибшим в Республике Афганистан и других локальных войнах и вооруженных конфликтах». БЕЗФОРМАТА.RU. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
  2. «В Рузаевке (Мордовия) открыт памятный знак «Черный тюльпан»». МордовМедиа. 2012 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
  3. «Открытие Памятного Знака «Черный тюльпан» воинам, погибшим в Республике Афганистан и других локальных войнах и вооруженных конфликтах». Единая Россия официальный сайт Партии. 2012 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
  4. «Достопримечательности Рузаевки: список, фото и описание». DOSTOPRIMECHATELNOSTI-M.RU. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
  5. «В Рузаевке открыли памятник воинам-афганцам». Info RM. 2012 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.