Սև նավեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փերի կոմոդորների սև նավերը, 1854

Սև նավեր (ճապ.՝ 黒船 Կուրոֆունե), անվանում են եվրոպական և ամերիկյան նավերը, որոնք նավարկում էին դեպի Ճապոնիա, XV և XIX դարերում։

Ավելի նեղ իմաստով, այդ անվանում էին հետևյալ ամերիկյան ռազմական նավերի համար.

  • USS Mississippi (1841);
  • USS Plymouth (1844);
  • USS Saratoga (1842);
  • USS Susquehanna (1847):

Առաջինը Մեթյու Փերի կոմոդորն էր, այն նավարկել էր Ճապոնիա 1853 թվականի հուլիսի 14-ին, Կանագավա պրեֆեկտուրայի Ուրագա նավահանգիստ (ներկայիս Իոկոսուկիի մասն է կազմում)[1]։ «Սև» բառը առնչվում է նավի առագաստների և խողովակից դուրս եկող ածխի սև ծխի հետ, որն այն ժամանակ օգտագործվում էր, որպես վառելանյութ։

Այդ նավերի հրամանատարների շնորհիվ ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջև կնքվեց առևտրական պայմանագիր, այդպիսով էֆեկտիվ կերպով ավարտվեց ավելի քան 200-ամյա ժամանակաշրջանը, որի ընթացքում Ճապոնիան առևտրական կապեր ուներ միայն Չինաստանի և Հոլանդիայի հետ։

Հաջորդ տարում, Կանագավյան պայմանագրի կնքման ժամանակ, Փերին ընտանիքի հետ վերադարձավ և Էդոյի ռմբակոծման սպառնանքով, սիոգուններին ստիպեցին ստորագրել խաղաղության ու բարեկամության պայմանագիրը, որով դրվեց Ճապոնիայի և ԱՄՆ-ի միջև քաղաքական հարաբերությունների սկիզբը։ Հաջորդ հինգ տարվա ընթացքում Ճապոնիան ստորագրում էր նմանօրինակ պայմանագրեր Ռուսաստանի, Ֆրանսիայի և Բրիտանիայի հետ։ Հարիսա պայմանագիրը կնքվել է ԱՄՆ-ում, 1858 թվականի հուլիսի 29-ին։

Հայտնի կիոկայում (կատակերգական բանաստեղծություն, նման է հինգ տողանի վականերին) նկարագրված է այդ նավերի տեսնելուց առաջացած անսպասելիությունը և շփոթությունը։

Փերիի կոմոդորի նավը երկրորդ անգամ Ճապոնիա այցելելուց, 1854:
泰平の Տաիհեի նո
眠りを覚ます նեմուրի օ սամասու
上喜撰}} Ձե։ կիսեն
たった四杯で տատա սսիհաի դե
夜も眠れず Յորու մո նեմուրեձու

Բանաստեղծությունը իրենից ներկայացնում է բառախաղերի հավաքածու (ճապ.՝ կակեկոտոբա կամ «հիմնական բառեր»)։ Տաիհեի (泰平)՝ «հանգիստ»; ձե։ կիսեն (上喜撰)՝ կանաչ թեյի թանկարժեք տեսակ, ոում կա մեծ քանակով կոֆեին; սիհաի (四杯)՝ «չորս բաժակներ».

Բանաստեղծության բառացի թարգմանում.

Քնից արթնացած
խաղաղ, լուռ աշխարհից
ձիոկիսեն թեյով;
միայն նրա չորս բաժակները
չես կարող քնել նույնիսկ գիշերը

Սակայն այդ տարբերակի թարգմանությունը հիմնված է բառերի թարգմանության վրա։ Հիմնական բառերը կարելի է և գրել այլ հիերոգլիֆներով, որպեսզի դրանք պահպանեն հնչյունությունը և չփոխեն իմաստը։ Օրինակ տաիհեին կարելի է գրել, որպես 太平, որը նշանակում է «Խաղաղ օվկիանոս»; «շոգենավը»՝ 蒸気船, հնչում է որպես ձե։ կիսեն; սիհաին ունի «չորս նավեր» նշանակությունը։ Այսպիսով բանաստեղծությունը ունի թաքնված իմաստ.

Խաղաղ օվկիանոսին
անխռով քնից խանգարեցին
Շոգենավերը;
միայն չորս նավերը հերիք են,
որ գիշերը չքնենք։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]