Սև խորանարդ մետր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox architecture.png
«Սև խորանարդ մետր»
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2015
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՔանդակ
ՆյութԵրկաթածխածնային համաձուլվածքներ
Ներկա վիճակԿանգուն

«Սև խորանարդ մետր» (ռուս.՝ «Чёрный кубометр»), Կազիմիր Մալևիչի «Սև քառակուսի» նկարի հուշարձանը, որը բացվել է 2015 թվականին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։ Այն գտնվում է Չիստիե պրուդի լճակի մոտ, «Ռոստի ախոռ» սեփական տան բակում։ Արձանի բացումը հարմարեցվել է նկարի 100-ամյակին։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազիմիր Մալևիչի «Սև քառակուսի» նկարը, 1915

1990-ական թվականների առաջին կեսին լուսանկարիչ և լրագրող Յուրի Ռոստը Չիստիե պրուդի լճակի մոտ գնեց թեյագործ Բոտկինների նախկին ախոռը, որը վերակառուցեց՝ դարձնելով իր արվեստանոցը։ Արվեստանոցը ստացավ ոչ պաշտոնական՝ «Ռոստի ախոռ» անվանումը, որը հետագայում փոխանցվեց հայտնի հեռուստահաղորդմանը, որը վարում էր ինքը՝ Ռոստը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին, Կազիմիր Մալևիչի «Սև քառակուսի» նկարի 100-ամյակի առթիվ, Ռոստի նախաձեռնությամբ «Ռոստի ախոռում» բացվեց «Սև խորանարդ մետր» քանդակը։ Քանդակային հորինվածքը, ինչպես և նկարը, սուպրեմատիզմի բոլոր կանոններով է։ Քառակուսի մետրում պահպանված են «Սև քառակուսու» բոլոր համամասնությունները։ Յուրաքանչյուր կողմի երկարությունը 79,5 սանտիմետր է։ Երկրաչափական պատկերների մաթեմատիկական այսպիսի ճշգրտությունը կարևոր էր Մալևիչի հիմնած «Սուպրեմուս» նկարչական խմբի անդամների համար։ Նույնիսկ նյութը, որից պատրաստվել է այս քանդակը, տուրք է ֆուտուրիզմին։ Օգտագործվել է կարբոն նյութը, որը կիրառվում է տիեզերական տեխնիկայում։ «Սև քառակուսին» ստեղծելու ժամանակ տիեզերական թռիչքների մասին գաղափարներ դեռևս չկային, սակայն դրանից որոշ ժամանակ անց Մալևիչը սկսեց մտածել այդ մասին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Толстой Иван. (2013-12-03)։ «Юрий Рост»։ Радио Свобода։ Վերցված է 2016-07-28 
  2. ««Черный квадрат» Малевича увековечили в памятнике»։ Культура։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-02-ին։ Վերցված է 2018-03-18 

Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]