Սևքար-Սարիգյուղի մանգանի հանքավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սևքար-Սարիգյուղի մանգանի հանքավայր, հանքավայր ՀՀ Տավուշի մարզում։ Ջրաջերմային-նստվածքային միջին հարստության հանքավայր է՝ բաղկացած Սևքարի ու Սարիգյուղի տեղամասերից։ Հայտնի է հնագույն ժամանակներից։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրաբանական կառուցվածքում մասնակցում են վերին յուրայի և վերին կավճի հրաբխանստվածքային ու նստվածքային ապարներ։ Հաճախ հանդիպում են նաև վերին կավճի ձիթակնային դոլերիտների շերտախմբեր։ Մանգանի հանքայնացումը կապված է հրաբխանստվածքային ապարներում առկա սիլիկահողային գոյացումների հետ և ներկայացված է երակներով, ոսպնյակներով, բներով ու ցանային ներփակումներով։ Հանքանյութը կազմված է կրիպտոմելան, հոլանդիտ, մանգանիտ միներալներից։ Մանգանի միջին պարունակությունը 24-27% է, հանքալքարմինների հաստությունը՝ 2-80 սմ, երկարությունը՝ մինչև 500 մ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։