Մանգանիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մանգանիտ
Manganit - Ilfeld, Harz2.jpg
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
Mn³⁺O(OH)
Նիկել-Շտրունցի դասակարգում4.FD.15[1]
Բյուրեղային համակարգՄոնոցիկլիկ բյուրեղային համակարգ
Մոոսի կարծրություն4
Ենթակատեգորիաhydroxide auxiliary subclass of minerals?

Մանգանիտ, միներալ։ Քիմիական կազմը՝ γ-MnOOH։ խառնուրդների ձևով պարունակում է Si02, Fe203 և այլն։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Առաջացնում է նուրբ բյուրեղային, օոլիտային, հատիկավոր ագրեգատներ, դրուզներ։ Գույնը՝ մուգ գորշից սև, փայլը՝ կիսամետաղական։ Կարծրությունը՝ 4, խտությունը՝ 4300 կգ/մ3։ Հանդիպում է նստվածքային հանքավայրերում պիրոլյուզիտի և ռոդոխրոզիտի ֆացիաների միջև, ցածր ջերմաստիճանային հիդրոթերմալ հանքավայրերում՝ բարիտի, սիդերիտի, բրաունիտի հետ։ Մանգանի կարևոր հանքանյութ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 216 CC-BY-SA-icon-80x15.png