Jump to content

Սևորդյաց լեռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևորդյաց լեռներ
Տեսակլեռնաշղթա
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորԼոռու մարզ
ԼեռնաշղթաԳուգարաց լեռներ
Բարձրություն (ԲԾՄ)2245 մետր
Երկարություն15 կմ
Մեծագույն գագաթԴժարսար

Սևորդյաց լեռներ, Սևորդաց լեռնաշղթա, Սևորդյաց լեռնաշղթա, լեռնաշղթա Հայաստանի Լոռու մարզում, Գուգարաց լեռների արևմտյան ճյուղավորություններից մեկը՝ Դեբեդի և Մարց ու Քիստում վտակների միջև։ Այստեղ է գտնվում Գուգարաց լեռնահամակարգի ամենաբարձր կետը՝ Դժարսար լեռը, որը ունի 2245 մ բարձրություն։ Լեռնաշղթայի երկարությունը 15 կմ է[1][2]։ Լեռնաշղթան ձգվում է հյուսիս–արևմուտք և զառիթափ իջնում Դեբեդի հովիտը, Սանահին երկաթուղային կայարանի մոտ։ Միջին բարձրությամբ ծալքաբեկորավոր լեռնաշղթա է՝ կազմված հրաբխածին–նստվածքային ապարներից։ Լանջերը ժայռոտ են, անտառածածկ, մասնատված էրոզիոն խոր հովիտներով։ Ջրբաժանային մասում ալպյան մարգագետիններ են:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 110 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 584 — 804 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 327