Սևան (թերթ, Սևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևան (այլ կիրառումներ)

Սևան, երկօրյա թերթ։ ՀԿԿ Սևանի շրջանային կոմիտեի, պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների օրգան։ Լույս է տեսել 1939 թվականց (1939-1956 թվականներին՝ տարբեր անուններով) Սևանում։ Լուսաբանում էր շրջանի աշխատավորության գործունեությունը ԽՄԿԿ և ՀԿԿ համագումարների և պլենումների որոշումների կատարման ասպարեզում, կուսակցական, խորհրդային կյանքի հարցերը։ Տպագրում էր հոդվածներ շրջանում խորհրդային մրցության ընթացքի մասին, ներկայացնում առաջավորներին, ընդհանրացնում ուսանելի փորձը, նյութեր փոխանակում այլ շրջանային թերթերի հետ։ «Մասնագետի ամբիոն», «Գիտության և տեխնիկայի նորություններ», «Բարձր գիտելիքներ արտադրությանը» մշտական խորագրերը ծանոթացնում էին աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղիներին, տալիս գործնական խորհուրդներ։ Տպագրում էր նաև հոդվածներ մարդ-բնություն փոխհարաբերության, Սևանի պահպանման խնդրի շուրջ, աշխարհագրական տեղեկանքներ, բժշկական, իրավաբանական խորհրդատվություններ, մարզական լուրեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 318 CC-BY-SA-icon-80x15.png