Սևան-Հագարիի տեկտոնական գոտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սևան-Հագարիի տեկտոնական գոտի, Սևանի օֆիոլիթային գոտի, ՀՀ արևելյան մասում՝ Արցախի արևմուտքում։ Ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք (երկարությունը՝ մոտ 200 կմ, լայնությունը՝ 1030 կմ)։ Ընդգրկում է Սևանի ու Արցախի լեռնաշղթաները և Հագարի գետի միջին ու ստորին ավազանները։ Խորքային բեկվածքի վրա տեղադրված գրաբեն-գոգածալք է։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրաբանական կառուցվածքում մասնակցում են յուրայի ու կավճի կավավազաքարային և կայծքարային հրաբխային շերտախմբեր, հիմնային, գերհիմնային ու կրաքարային ապարներ։ Ապարները ալպյան տեկտոնական կազմությամբ պարբերաբար ենթարկվել են ճզմման և ծալքավորման։ Ժամանակակից ռելիեֆը հետմիոցենյան տեկտոնական ուղղաձիգ շարժումների հետևանք է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։