Սևանա լճի օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևանա լճի օր

Սևան ազգային պարկի պատկերանիշը
Ամսաթիվօգոստոսի վերջին կիրակի
Շաբաթվա օրկիրակի
Տոնվում էՀայաստանում
սկսած1999
ՀաստատվածՀայաստանի շրջակա միջավայրի նախարարություն
Անվանված էՍևանա լիճ
ԿապվածՍևանա լիճ

Սևանա լճի օր, տոն` նվիրված Սևանա լճի պահպանությանը[1][2]։ Սահմանվել է 1999 թվականին՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության (ներկայիս Շրջակա միջավայրի նախարարություն) կողմից ընդունված որոշումով[1][2]։ Նշվում է յուրաքանչյուր տարվա օգոստոսի վերջին կիրակին[1][2]։ Այդ օրվա հետ են կապված մի շարք միջոցառումներ, որոնք ընդգրկված են Սևանա լճի պաշտպանությանն ուղղված ծրագրում և իրականացվում են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնի էությունը կայանում է նրանում, որ Սևանա լիճը աշխարհում երկրորդն է իր տեսակի մեջ, որն ունի եզակի բուսական և կենդանական աշխարհ ու բնության անգնահատելի հուշարձաններ[1][2]։ Այդ օրը Շրջակա միջավայրի նախարարությունից մարդկանց հորդորում են միասին պահպանել Սևանը և իրազեկում, որ Սևանա լիճն ուղղակի հանգստավայր չէ, այլ էկոհամակարգ է, որն ունի յուրաքանչյուրի հոգածության կարիքը[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Այսօր Սևանա լճի օրն է». armradio.am. 2023 թ․ հունիսի 27. Վերցված է 2023 թ․ հունիսի 28-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Այսօր Սևանա լճի օրն է». news.am. 2023 թ․ հունիսի 27. Վերցված է 2023 թ․ հունիսի 28-ին.