40-80 սմ բարձրությամբ փետրաձև կոթունավոր տերևներով և մանր ծաղիկներով, մերկ, բազմամյա խոտաբույս է։ Ձվաձև-երկարավուն փոքր տերևիկները ատամնաեզր են։ Էլիպսաձև գլխիկանման ծաղկաբույլերում հավաքված են կանաչավուն, դեղնավուն կամ կարմրավուն ծաղիկները։ Ծաղիկն ունի երկու թեփուկանման ծաղկակիցներ և չորս բաժակաթերթիկներ։ Բազմաթիվ առէջներով արական ծաղիկները խմբված են ծաղկաբույլի ստորին մասում, իգականները՝ վերին մասում, իսկ երկսեռ ծաղիկները գտնվում են միջին մասում։ Պտուղները ատամնեզր թևերով մերկ քառակող երկարավուն ընկուզիկներ են[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են վերգետնյա զանգվածն ու արմատները։ Վարունգի համ ունեցող տերևները որպես բանջարեղեն կիրառում են ապուրներում և աղցաններում[1]։
↑ 1,01,11,2Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN9789939834689CS1 սպաս․ հայերենը նշված է (link)