Սևագիր:Windows Vista-ի Պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Windows Vista-ի մշակման պատմությունը սկսվել է 2001թ․ մայիսին, Windows XP-ի մշակումից հետո և տևել է մինչև 2006թ․ նոյեմբերը։

Ի սկզբանե, Microsoft-ը պլանավորել էր այն որպես միջանկյալ տարբերակ Windows XP-ի («Վիսթլեր» կոդային անվանմամբ) և իր հաջորդ ավելի մեծ նախագծի՝ «Բլեքկոմբ»–ի միջև։ Վիսթլերն ու Բլեքկոմբը Բրիտանական Կոլումբիայում գտնվող մեծ լեռնադահուկային հանգստավայրեր են, իսկ «Լոնգհորն»–ը այդ երկու սարերի միջև գտնվող բար է, որը Վիսթլերի այցելուները հաղթահարում են Բլեքկոմբ հասնելու համար։

Ժամանակի ընթացքում «Լոնգհորն»–ը սկսեց էլ ավելի շատ հատկություններ ձեռք բերել «Բլեքկոմբ»–ից, աստիճանաբար դառնալով հիմնական։ Տարատեսակ հատկություններ և նորանոր լուծումներ ավելացնելու արդյունքում նախագիծը գերծանրաբեռնվեց․ ստացված տարբերակները բավականին անկայուն էին աշխատում, մասնավորապես «Կառավարվող C++»–ի, այն ժամանակ դեռ նոր «.NET Framework»–ի և «Կողային տող»–ի շնորհիվ, ինչի արդյունքում 2004թ․ օգոստոսի 27–ին Microsoft-ը հայտարարեց մեծ փոփոխությունների մասին, և վերսկսեց «Լոնգհորն»–ի աշխատանքները։ Որպես հիմք վերցվեց Windows Server 2003–ի SP1 տարբերակի նախաթողարկային վարկածը և 2005թ․ կեսերին նախագիծը վերանվանվեց դեպի «Վիստա»։

Նախագծի ավարտը հայտարարվեց 2006թ․ նոյեմբերի 8–ին Windows-ի զարգացման գծով համանախագահ Ջիմ Օլչինի հայտարարությամբ։

2001–2002թթ․ վաղ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես նախագծի հիմք վերցվել էր Windows Server 2003-ի կոդը, որի վրա սկզբում նախատեսվում էին մինորային թարմացումներ ներդնել անվտանգության մեջ։ Այդ ժամանակ Microsoft-ն հանգիստ էր վերաբերվում զարգացումներին, որովհետև հիմնական մարքեթինգը կենտրոնացված էր հենց Windows XP-ի և Windows Server 2003-ի վրա։ Ընթացքում որոշակի տարբերակներ արտահոսք էին անում տարատեսակ ցանցերով, ինչպիսիք էին IRC-ն, BitTorrent–ը, eDonkey-ն ու Usenet խմբերը, որոնցից երևում էր նախագծի նախնական տեսքը։

Այդ ժամանակներից մշակումը ընթանում էր առանձին լաբորատորիաներում, որոնք պատասխանատու էին օպերացիոն համակարգում տարբեր մասերի համար։ Հիմնական վարկածները գալիս են Lab06_N-ից, որը պատասխանատու էր աշխատասեղանի համար (Desktop): Տարբերակների անունները երևում էին աշխատասեղանի ներքևի աջ մասում, և ունեյին հստակ աշխատանքի ժամանակ (timebomb), որից հետո նրանք էլ չէին աշխատում։ Մնացած առումներով առանձնապես չէին տարբերվում Windows XP-ից։

Մակարդակ 2[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 3663 տարբերակը (2002թ․ հուլիսի 28) առաջին վարկածն է, որից կան լուսանկարներ։ Այստեղ առաջին անգամ նկատվեցին ազատ տարածության ցուցանիշները։
  • 3670 տարբերակում (2002թ․ օգոստոսի 19) մասսամբ սկսեցին File Explorer-ում երևալ հասանելի սարքավորումների ցանկը։ Հատկանշանական է, որ համակարգն իրեն ճանաչում է որպես «Microsoft Windows XP Standard Server Version 2003»։
  • 3683–ն (2002թ․ սեպտեմբերի 23) իր մեջ արդեն ներառում էր նոր Plex տեսքը, որտեղ պատուհանների անվանումները կենտրոնում էին տեղակայված, ինչպես Windows-ի առաջին տարբերակներում (մինչ Windows 95), և հետագայում ՝ Windows 8-ում և 8.1-ում։ Նաև կային նոր «Կողային տողը», «Desktop Compositing Engine»–ի վաղ տարբերակը, որը միայն կարողանում էր թեթև գունափոխել պատուհանները, «Avalon» համակարգը, ներկայումս հայտնի որպես Windows Presentation Foundation, WinFS ֆայլային համակարգի վաղ պրոտոտիպը և այլ փոփոխություններ: Համակարգն իրեն ճանաչում է որպես «Longhorn XP Professional», և NT միջուկի տարբերակը դարձավ 6.0: «Avalon»–ի հիման վրա նաև փոփոխվել էր մոնիտորի և արտաքին տեսքի կարգավորումների պատուհանը։
  • 3706–ի մեջ (2002թ․ հոկտեմբերի 29) թարմացվեց Desktop Compositing Engine–ը․ այն սկսեց պարունակել պատուհանների փոխման և փոքրացման/մեծացման անիմացիաներ, նաև փոփոխության ենթարկվեցին աշխատասեղանի նկարը, «Plex» տեսքում գույները մի փոքր ավելի մգեցրեցին, ավելացվեցին Կառավարման Պանելում նոր «Download Manager» կարգավորումը, WinFS-ում վիրտուալ պանակները և արվեցին այլ աննշան փոփոխություններ։
  • 3713–ում (2002թ․ նոյեմբերի 13) վերափոխվեց Taskbar-ը, ինտեգրվեց Կողային տողն ու իր մեջ սկսեց ներառել Windows XP Tablet PC Edition–ի մասերը։
  • 3718–ն (2002թ․ նոյեմբերի 19) ընդլայնեց «Desktop Compositing Engine»–ը, ավելացնելով ալֆա թափանցիկություն և անցումային էֆֆեկտներ։

Կատեգորիա:Վինդոուզի ծրագրային ապահովում