Սևագիր:Վանինա Վանինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանինա Վանինի

Վանինա Վանինի կարճ պատմվածք, հրատարակվել է 1829 թվականին Ստենդալի (1783–1842) կողմից՝ Մարի-Անրի Բեյլի գրչանունով։ Գործողությունները տեղի են ունենում 1820-ական թվականներին՝ վաղ Ռիսորջիմենտոյի ժամանակաշրջանում, երբ Իտալիան գտնվել է Ավստրիայի վերահսկողության տակ, երիտասարդ հռոմեական արքայադստեր և հեղափոխական կարբոնարոյի սիրային հարաբերությունների մասին է։

Սեղմագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանինա Վանինին՝ հռոմեացի արիստոկրատ Դոն Ասդրուբալե Վանինիի տասնիննամյա դուստրը, պահանջված է Հռոմի բոլոր երիտասարդ իշխանների կողմից, սակայն մերժում է բոլորին՝ «այն պատճառով, որ նրանք տածում են արհամարհանք հռոմեացիների նկատմամբ»․ այդ նույն պատճառով Սուլլան հրաժարվել է գահից[1]։ Երբ նկատում է, որ իր հայրը տարօրինակ զգուշությամբ փակում է իր պալատի մի սենյակը, և որ այդ սենյակի պատուհանը, որը սովորաբար փակ է լինում, բաց է, սկսում է հետաքրքրությամբ ուսումնասիրել։

Վանինան գտնում է մեկ այլ պատուհան, որից կարողանում է նայել այդ առեղծվածային սենյակին։ Սենյակում տեսնում է անկողնում պառկած վիրավոր կնոջ, ինչպես նաև արյունոտ կանացի հագուստ, որը, կարծես, դանակով բազմիցս խոցվել է։ Նկատում է, որ հայրը մոտենում է սենյակ և խոսում կնոջ հետ, թեև նա չի կարող լսել, թե ինչ են խոսում նրանք։ Վանինան հիացած է խորհրդավոր կնոջով, և երբ մի երեկո կինը տեսնում է Վանինային լրտեսություն կատարելիս, Վանինան ծնկի է գալիս և կնոջն ասում, որ սիրում է իրեն և նվիրված է նրան։

Կինը, որը ներկայանում է որպես Կլեմենտինա, խնդրում է Վանինային ամեն օր այցելել իրեն, բայց այցերը գաղտնի պահել հորից։ Վանինան զարմանում է, թե ինչու է կինը վիրավորված և ինչու պետք է թաքնված մնա սենյակում. գուցե նա մերժել է հզոր մարդու կամ սպանել է իր սիրելիին։ Կլեմենտինան չի ցանկանում վիրաբույժի օգնությունը, քանի որ վիրաբույժներից պահանջվում էր ոստիկանությանը հայտնել իրենց վերքերի մասին, սակայն Վանինան առաջարկում է բերել ընտանիքին հավատարիմ վիրաբույժ։

Այնուհետև կինը խոստովանում է, որ նա իրականում տղամարդ է՝ Պիետրո Միսիրիլլի անունով, մի կարբոնարո և Սանտ Անջելո ին Վադոի վիրաբույժի տասնիննամյա որդին։ Միսիրիլիի խումբը դարանակալվել էր, և նրան շղթաներով տարան Հռոմ, բայց տասներեք ամիս անց նրան օգնեցին փախչել՝ ծպտված կնոջ կերպարանքով։ Այնուամենայնիվ, երբ նա դուրս է գալիս բանտից, անմտորեն հարվածում և սպանում է մի պահակի, ով հայհոյում էր կարբոնարներին, և Միսիրիլիին սկսեցին հետապնդել ողջ Հռոմով և վիրավորեցին։ Գտնվելով Դոն Ասդրուբալեի սիրուհու՝ կոմսուհի Վիտելեսկիի այգում, նրան վերջինիս կառքով տարան։ Դոն Ասդրուբալեն դրանով փրկեց Միսիրիլիի կյանքը, բայց նա մահացավ սեփական վերքերից։

Այդ գիշեր վիրաբույժը մենակ է գալիս. Վանինայի հպարտությունը խոցվել էր Միսիրիլիի խոստովանությունից, և նա չէր ցանկանում տեսնել Միսիրիլիին։ Նա հակասության մեջ է՝ պայքարում է սիրո և հպարտության միջև։ Բայց, ի վերջո, վերադառնում է և խոստովանում իր սերը։ Կարճ ժամանակ անց «ոչինչ չէր մնացել, որ նա կարող էր թաքցնել Միսիրիլիից»[2]։

Չորս ամիս անց Միսիրիլին ապաքինվում է, և Վանինան կարծում է, որ Միսիրիլին ուրախությամբ կմնա իր հետ, բայց Միսիրիլին ցանկանում է վրեժ լուծել և ազատել Իտալիան։ Մի քանի անգամ նա պատրաստվում էր հեռանալ, բայց Վանինան համոզում է նրան մնալ։ Վանինան առաջարկում է ամուսնանալ իր հետ, բայց Միսիրիլին մերժում է՝ ի շահ Իտալիայի ազատագրման, և Վանինայի ազնվականությունը ստիպում է նրան էլ ավելի սիրել Միսիրիլիին։

Միսիրիլին ուղևորվում է Ռոմագնայի աշխարհ, որտեղ նրան դարձնում են կարբոնարի ավազակախմբի առաջնորդ։ Վանիլան միանում է նրան՝ մեծ գումար և զենք նվիրաբերելով ավազակախմբին։ Միսիրիլին ամբողջությամբ տարվում է իր ծրագրերով և իր հայրենասիրությամբ։ Վանինան բացարձակապես չի կարողանում ստիպել Միսիրիլիին ցույց տալ իր սերը, Վանինայի չափազանց հպարտությունը թույլ չի տալիս թողնել Միսիրիլիին, ուստի նախկին աղախնի միջոցով Վանինան մատնում է Միսիրիլիի ավազակախմբի յուրաքանչյուր անդամի՝ իշխանությանը, բացառությամբ Միսիրիլիի՝ հուսալով, որ դա վերջ կդնի իր ծրագրերին և կվերամիավորեն նրանք։

Փոխարենը, Միսիրիլին ինքնակամ հանձնվում է. նա չի ցանկանում, որ իր հայրենակիցները կարծեն, թե ինքը միակն է, ով գերի չի ընկել, որ դավաճանը նա է։ Միսիրիլին չիմանալով, որ հենց Վանինան է դավաճանը՝ խնդրում է նրան վրեժ լուծել դավաճանից, «նույնիսկ եթե դա իմ սեփական հայրը լինի»[3]։

Վանինան փորձում է ազատել Միսիրիլիին. նա համոզում է իր փեսացուին՝ Լիվիո Սավելլիին, Հռոմի նահանգապետի եղբորորդուն, տրամադրել իրեն տեղեկատվություն և տեղեր ստանալ նահանգապետի տանը և Սուրբ Հրեշտակի ամրոցում իր երկու ծառաների համար՝ ասելով, որ դա Սավելլիի արժանապատվության ստուգումն է։ Մնացած կարբոնարիաների համար Հռոմի պապը թեթևացնում է պատիժը մի քանի տարվա բանտարկությամբ, բայց Միսիրիլին դատապարտում մահվան։

Վանինան մտնում է Հռոմի նահանգապետ Մոնսինյոր Կատանզարոյի տուն՝ տղամարդու կերպարանքով և սպառնում նրան ատրճանակով, սակայն մինչ տուն մտնելը ատրճանակը լիցքաթափել էր։ Նա իրավիճակը վերածում է կատակի՝ մի տիկնոջ այցելություն, իր ապագա հորեղբորը։ Նրան հաջողվում է համոզել նահանգապետին, փորձել մեղմացնել դատավճիռը։ Նրան նաև մղում է այդ քայլին այն միտքը, որ Միսիրիլին դեռ երիտասարդ է, և գուցե կգա մի օր, երբ մահապատիժը բիծ կդնի նրա բնավորության վրա։ Մոնսինյոր Կատանզարոն ձեռք է բերում ներում Հռոմի պապից։

Երբ Միսիրիլին և մյուս կարբոնարները տեղափոխվում են նոր բանտ, Վանինան պայմանավորվում է կեսգիշերին հանդիպել նրա հետ մատուռում, որտեղ Միսիրիլին շղթայված կլինի բանտապահի տեսադաշտում, բայց որտեղ նրանց խոսակցությունը չի լսվի։ Վանինան հույս ունի, որ Միսիրիլին դեռ բավականաչափ սիրում է իրեն, և կների իր դավաճանությունը։

Միսիրիլին ափսոսանք է հայտնում իրենց սիրավեպի համար ՝ կարծելով, որ իր դժբախտությունները պատճառը Իտալիայի ազատագրումից բացի ուրիշ սեր ունենալն է։ Նա ցանկանում է Վանինայի հետ ընկերներ մնալ, Վանինային խորհուրդ է տալիս ամուսնանալ Սավելիի հետ և խոստանում, որ իր ներդրած գումարը կվերադարձվի, երբ Իտալիան ազատ լինի։ Վանինան նրան տալիս է իր կրած զարդերն ու փաստաթղթերը, որպեսզի նա կարողանա դրանք օգտագործել շղթաները կոտրելու համար, բայց Միսիրիլին խնդրում է նրան մոռանալ իրեն, քանի որ նա պատրաստ է մեռնել իր երկրի համար։

Վանինան զայրացած պատմում է նրան այն ամենի մասին, ինչ նա արել է իր կյանքը փրկելու համար։ Հետո նա ասում է, որ շատ ավելին է արել իր հանդեպ սիրուց դրդված և բացահայտում է իր դավաճանությունը։ Միսիրիլին, վրդովված փորձում է սպանել նրան իր շղթաներով, բայց բանտապահը ներս է մտնում և պահում նրան։ Միսիրիլին հետ է նետում Վանինային այն զարդերը, որոնք նա նվիրել է։ Դրանից անմիջապես հետո նա վերադառնում է Հռոմ և ամուսնանում Լիվիո Սավելիի հետ։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականին Արթուր ֆոն Գերլախը այս պատմությունն էկրանավորել է «Վանինա» ֆիլմում ՝ Աստա Նիլսենի, Պաուլ Վեգեների, Փոլ Հարթմանի մասնակցությամբ։

1961 թվականին Ռոբերտո Ռոսելինին (1906-1977 թվականներ) այս պատմությունն էկրանավորել է համանուն ֆիլմում ՝ Սանդրա Միլոյի (Վանինա) և Լորան Թերզիեֆի (Պիետրո) մասնակցությամբ։ 1963 թվականին Արևելյան գերմանական հեռուստատեսությունը ցուցադրել է վեպի հիման վրա նկարահանված ֆիլմ՝ Աննեկատրին Բյուրգերի գլխավոր դերակատարմամբ, Պետեր Շտուրմը՝ Ասդրուբալեի դերում և Ալֆրեդ Ստրուվը՝ Սավելիի դերում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. p. 167
  2. p. 173
  3. p. 183
  4. Vanina Vanini (1963) on the IMDb.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Stendhal; C.K. Scott-Moncrieff (1991). Three Italian chronicles. New Directions Publishing. էջեր 163–195.

Կատեգորիա:Ստենդալի ստեղծագործություններ Կատեգորիա:Ֆրանսերեն վեպեր Կատեգորիա:Էկրանավորված վեպեր