Սևագիր:Ռոստովի հաղորդակցության ուղիների պետական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոստովի հաղորդակցության ուղիների պետական համալսարան
ՌեկտորՎլադիմիր Դմիտրիևիչ Վերեսկուն
Ուսանողներ20 000

Ռոստովի հաղորդակցության ուղիների պետական համալսարան (ՌՀՈւՊՀ) (ռուս.՝ Ростовский государственный университет путей сообщения, РГУПС) - գտնվում է Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։ Գտնվում է Ռուսաստանի ճանապարհատրանսպորտային դաշնային կազմակերպության հսկողության տակ։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոստովի հաղորդակցման ուղիների համալսարանը հիմնվել է 1929 թվականի մայիսի 30_ին, որպեսզ Մեխանիկական տրանսպորտի ինստիտուտ (ռուս.՝ Механический институт транспорта)։ 1929 թվականի հուլիսի 12_ին վերաանվանվել է Ռոստովի հաղորդակցման ուղիների ինժեներական ինստիտուտ (ռուս.՝ Ростовский институт инженеров путей сообщения

1929 հոկտեմբերի 1_ին առաջին անգամ 292 ուսանող են մասնակցել 3 ֆակուլտոտների դասերին` ճանապարհատրանսպորտային, ջրային տարնսպորտի ֆակուլտետը և ճանապարհաշինարարական ֆակուլտետը։ Ռոստովի համալսարանը դարձել էր կարևորագույն կենտրոնը Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում տրանսպորտային կադրերի պատրաստման համար[1]։։

1934 թվականի դեկտեմբերի 29_ին ինստիտուտը վերաանվանափոխվեց Ռոստովի երկաթուղային տրանսպորտի ինժեներների (ռուս.՝ Ростовский институт инженеров железнодорожного транспорта) համալսարան։ Բացվեցին երկու նոր ֆակուլտետներ_ «Վագոններ» և «Լոկոմոտիվներ»։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ինստիտուտի բազմաթիվ աշխատակիցներ և ուսանողներ մեկնել են ռազմաճակատ` պաշտպանելու իրենց հայրենիքն ու աշխարհը ֆաշիստական Գերմանիայի հարձակումից։ 1942 թվականին ինստիտուտը տեղափոխվել է Թբիլիսի, որտեղ շարունակել է պատրաստել մասնագետներ երկաթուղային տրանսպորտի և շարունակել է ուսումնական հետազոտությունները։ 1944 թվականի օգոստոս ամսին վերադարձել է ինստիտուտը Դոնի Ռոստով։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ինստիտուտի նյութատեխնիկական բազան ամբողջովին քայքայված էր։ Վերականգնվելու ճանապարհին ինստիտուտում բացվեցին նոր ֆակուլտետներ, ամբիոններ, լաբորատորիաներ, ուսումնական սենյակներ, ուսումնական և արտադրական տարածքներ։

Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո Խորհրդային միությունում սկսեցին փոխարինել շոգեքարշերը դիզելային և էլեկտրական շարժիրներով։ Ինստիտուտը առաջիններից էր, որ սկսեց պատրաստել լոկոմոտիվ ինժեներներ։ 1993 թվականին ինստիտուտը վերաանվանափոխվեց Ռոստովի հաղորդակցման ուղիների պետական համալսարան։ 2019 թվականին համալսարանը նշում էր իր 90 ամյակը։Իր գործունեության ընթացքում համալսարանը պատրաստել է 200.000 մասնագետ տրանսպորտի և ուրիշ այլ տնտեսական ոլորտների մասնագետներ ԱՊՀ երկրների և Ռուսաստանի համար։

Հիմա համալսարանը զբաղեցնում է բարձրաստիճան իր տեղը Ռուսաստանի տրանսպորտային համալսարանների շարքում և ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Ռոստովի մարզի հասարակական, գիտական, ուսումնական և մշակույթային կյանքում։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ճանապարհաշինական մեքենաների ֆակուլտետ
  • Քաղաքացիական ճարտարագիտության ֆակուլտետ
  • Տրանսպորտի կառավարման ֆակուլտետ
  • Էլեկտրամեխանիկական ֆակուլտետ
  • Էներգետիկայի ֆակուլտետ
  • Կառավարման տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետ
  • Հումանիտար գիտությունների ֆակուլտետ
  • Տնտեսագիտության, կառավարման և իրավագիտության ֆակուլտետ[2]

Լրացուցիչ վերապատրաստման ծրագրեր օտարերկրյա ուսանողների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌՀՈւՊՀ-ի նախապատրաստական բաժանմունք օտարերկրյա ուսանողների համար
  • ՌՀՈւՊՀ-ի լեզվի ամառային դպրոց «Ռուսերենը որպես օտար լեզու»
  • ՌՀՈւՊՀ-ի լեզվի ձմեռային դպրոց «Ռուսերենը որպես օտար լեզու»[3]

Ենթակառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանն ունի.

  • Ավելի քան 20 հեկտար մակերեսով ուսանողական կամպուս՝ պրակտիկայի տարածքով, երկաթուղու հատված՝ բակում և ուսումնական շենքերում գործնական պարապմունքների համար։
  • Վարչական շենք
  • Մշակույթի պալատ, որը համալսարանի մշակութային և փառատոնային գործունեության կենտրոնն է
  • Կլինիկա
  • 4 ուսանողական հանրակացարան[4]

Սպորտային ենթակառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ունիվերսալ մարզադաշտ
  • Մինի ֆուտբոլի դաշտ
  • Լողավազան
  • Խաղասենյակ վոլեյբոլի և բասկետբոլի համար
  • Սրահ՝ տարբեր տեսակի ըմբշամարտով զբաղվելու համար
  • Ծանրամարտի դահլիճ
  • Սեղանի թենիսի սենյակ
  • Շախմատի ակումբ[5]

Հայտնի շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլման Զեյնալով, ռուս փոփ երգիչ ադրբեջանական ծագմամբ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «История» (ռուսերեն). Ռոստովի պետական ​​տրանսպորտային համալսարանի պաշտոնական կայքը. Վերցված է 31.10.2023-ին. {{cite web}}: zero width space character in |publisher= at position 17 (օգնություն)
  2. «Faculties». Ռոստովի պետական ​​տրանսպորտային համալսարանի պաշտոնական կայքը. Վերցված է 31.10.2023-ին. {{cite web}}: zero width space character in |publisher= at position 17 (օգնություն)
  3. «Ռոստովի հաղորդակցության ուղիների պետական համալսարանը (ՌՀՈւՊՀ) առաջարկում է լրացուցիչ ուսումնական ծրագրեր օտարերկրյա ուսանողների համար». «Նոյյան Տապան» լրատվական-վերլուծական Կենտրոնը. Վերցված է 08.11.2023-ին.
  4. «Infrastructure». Ռոստովի պետական ​​տրանսպորտային համալսարանի պաշտոնական կայքը. Վերցված է 31.10.2023-ին. {{cite web}}: zero width space character in |publisher= at position 17 (օգնություն)
  5. «Материально-техническое обеспечение и оснащенность образовательного процесса» (ռուսերեն). Ռոստովի պետական ​​տրանսպորտային համալսարանի պաշտոնական կայքը. Վերցված է 31.10.2023-ին. {{cite web}}: zero width space character in |publisher= at position 17 (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Ռուսաստանի համալսարաններ Կատեգորիա:Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ Կատեգորիա:Դոնի Ռոստովի համալսարաններ Կատեգորիա:Ուսումնական հաստատություններ այբբենական կարգով Կատեգորիա:1929 հիմնադրված կրթական հաստատություններ Կատեգորիա:Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով պարգևատրված կազմակերպություններ