Ըրլ Սքրագս
Ըրլ Սքրագս | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Earl Scruggs |
Ի ծնե անուն | անգլ.՝ Earl Eugene Scruggs |
Ծնվել է | հունվարի 6, 1924[1][2][3][…] Boiling Springs, Cleveland County, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | մարտի 28, 2012[4][1][3][…] (88 տարեկան) Նաշվիլ, ԱՄՆ |
Գերեզման | Թենեսի |
Ժանրեր | բլյուգռաս |
Մասնագիտություն | երաժիշտ |
Գործիքներ | բանջո |
Լեյբլ | Universal Music Group Nashville |
Անդամակցություն | Flatt and Scruggs? |
Ամուսին | Louise Scruggs? |
Պարգևներ | |
Կայք | earlscruggs.com |
Earl Scruggs Վիքիպահեստում |
Ըրլ Սքրագս (անգլերեն՝ Earl Scruggs , հունվարի 6, 1924[1][2][3][…], Boiling Springs, Cleveland County, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ - մարտի 28, 2012[4][1][3][…], Նաշվիլ, ԱՄՆ), ամերիկացի բլյուգռաս երաժիշտ, բանջոյահար։ Հանդես է եկել The Bluegrass boys խմբում, որտեղից և ծագել է քանթրի երաժշտական ենթաոճի այս անվանումը։
1948 թվին Սքրագսը և գիթարահար Լեսթեր Ֆլեթը դուրս գալով The Bluegrass boys խմբից, հիմնում են նոր խումբ անվանելով այն Foggy Mountain Boys: Խմբին մեծ համբավ բերեց 1949 թվականին ձայնագրված Foggy Mountain Breakdown մեղեդին այն բանից հետո երբ այն օգտագործվեց 1967 թվականի Բոնի և Կլյադ ֆիլմում։ Այդ կատարման համար Սքրագսը և Ֆլեթը ստացան տարվա գրեմմի մրցանակը։
Սքրագսը մեծ դեր է ունեցել բանջոն որպես առաջնային պլանի երաժշտական գործիք արդիականացնելու գործընթացում՝ տարածելով "երեք մատների տեխնիկա" կատարման ավելի բարդ ոճը։ Կատարման այդպիսի ոճը մինչ օրս անվանում են սքրագս-ոճ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Bluegrass, banjo legend Earl Scruggs dies at 88
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ըրլ Սքրագս» հոդվածին։ |
|