Jump to content

Սքոթ Շուլցի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սքոթ Շուլցի սպանություն
Տեսակմարդ

Սքոթ Շուլցի սպանություն, 2017 թվականի սեպտեմբերի 16-ին Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի 21-ամյա ուսանող Սքոթ Շուլցը գնդակահարվել է Ջորջիայի տեխնիկական ոստիկանության դեպարտամենտի աշխատակից Թայլեր Բեքի կողմից։ Սպանության պահին Շուլցի ձեռքին եղել է դանակ-մուլտիտուլ, և նա գնացել է ոստիկանների ուղղությամբ՝ խնդրելով նրանց կրակել։ Այս միջադեպին հաջորդել են բողոքներ և քաղաքացիական անկարգություններ, որոնք հանգեցրել են բազմաթիվ ձերբակալությունների։ Շուլցի ծնողները ոչ իրավաչափ սպանության հայց են ներկայացրել։ Գնդակահարությունը հետաքննել է Ջորջիա նահանգի Հետաքննությունների բյուրոն։ 2020 թվականի մարտին հայտարարվել է, որ Թայլեր Բեքին մեղադրանք չի ներկայացվի[1]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքոթ Շուլցը ծնվել է Մերիլենդ նահանգի Ռոքվիլ քաղաքում 1995 թվականին[2][3][4]։ Շուլցը հիպոսպադիա է ունեցել, ուստի ինքն իրեն նույնականացրել է որպես ինտերսեքս մարդ[2]։ Շուլցի ընտանիքն ավելի ուշ տեղափոխվել է Ջորջիա նահանգի Լիլբերն քաղաք[3][5]։ Շուլցը Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի մասնագիտությամբ ինստիտուտի չորրորդ կուրսում էր[2][5], և, հոր խոսքով, ծրագրել էր կիսամյակը ավարտել սահմանված ժամկետից շուտ[3]։ Շուլցը բիսեքսուալ էր, ոչ սովորական և ինտերսեքս մարդ[6]։ Նրանք «Pride Alliance» ԼԳԲՏ կազմակերպության նախագահն էին կամպուսում[5][5]։ Շուլցը տառապում էր կլինիկական դեպրեսիայից և հոգեբանի էր այցելում 2015 թվականին կախվելու փորձից հետո[7]։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի սեպտեմբերի 6-ին, ժամը 11:17-ի սահմաններում, Շուլցը զանգահարել է 911։ Նա ասել է, որ դպրոցում կասկածելի մարդ կա դանակով և, հնարավոր է, ատրճանակով։ Շուլցը տվել է իր արտաքին տեսքին համապատասխան նկարագրությունը, ասելով, որ այդ մարդը երկար շիկահեր մազեր ունի, սպիտակ շապիկ և կապույտ ջինս է հագած, և ասել է, որ այդ մարդը կարող է ալկոհոլային հարբածության վիճակում լինել[8][9]։

Չորս ոստիկաններ մոտեցել են Շուլցին՝ կամպուսի հանրակացարանի մոտ[8][10]։ Նրա ձեռքին եղել է դանակ-մուլտիտուլ[9]։ Ըստ The Atlanta Journal-Constitution թերթի՝ դանակի սայրը չի երկարացվել[11]։ Շուլցը հրաժարվել է դանակը նետել և գնացել է ոստիկանների մոտ՝ բաց թողնված ձեռքերով, բղավելով «Կրակեք ինձ վրա»[3][12]։ Շուլցը գնդակահարվել և մահացած է հայտարարվել Գրեյդիի հիշատակի հիվանդանոցում[8]։ Միջադեպը ֆիքսվել է բջջային հեռախոսի տեսանյութում[12]։ Շուլցի սենյակում ինքնասպանության մասին երեք գրություն են գտել[9]։

Շուլցին գնդակահարել է ոստիկան Թայլեր Բեքը[10]։ The Atlanta Journal-Constitution թերթի համաձայն՝ Բեքը հավաստագրվել է Ջորջիա նահանգի խաղաղության և ստանդարտացման հարցերով աշխատակիցների ուսուցման խորհրդի կողմից, սակայն չի անցել ճգնաժամային միջամտության դասընթաց, որը ոստիկանությանը սովորեցնում է, թե ինչպես վարվել հոգեկան հիվանդ կասկածյալների հետ։ Գնդակահարությունից կարճ ժամանակ անց Բեքին ուղարկել են վճարովի արձակուրդ[13]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուլցերի ընտանեկան փաստաբան Քրիս Ստյուարտը հայտարարել է, որ ոստիկանությունը չափազանց սուր է արձագանքել[5]։ Ստյուարտը հայտարարել է, որ այն գաղափարը, թե մահը «ինքնասպանություն է եղել ոստիկանի օգնությամբ», չի արդարացնում կատարվածը[14]։ Նա նաև հայտարարել է. «Թաղամասը պաշտպանված է եղել։ Շուրջը ոչ ոք չկար»[6]։ Սքոթի մայրը՝ Լին Շուլցը, ենթադրել է, որ ոստիկանությունը պետք է օգտագործեր պղպեղի բալոնը կամ էլեկտրաշոկերը, այլ ոչ թե կրակեր իր երեխայի վրա[7]։ Սքոթի հայրը՝ Ուիլյամ Շուլցը, մամուլի ասուլիսի ժամանակ հարցրել է. «Ինչու՞ եք կրակել։ Սա միակ հարցն է, որ նշանակություն ունի հիմա։ Ինչու՞ եք սպանել իմ որդուն»[15]։

Չնայած նրան, որ Շուլցը չի ավարտում իր ուսումը ինստիտուտում, նրան հետմահու դիպլոմ է տրվել[16]։

Սպանությունը հետաքննել է Ջորջիա նահանգի Հետաքննությունների բյուրոն[7]։ 2018 թվականի սեպտեմբերին, երբ հետաքննությունը դեռ շարունակվում էր, ծնողները հայտարարել էին, որ իրենք հիասթափված են քրեական մեղադրանքների բացակայությունից[16]։ 2019 թվականի սեպտեմբերին Շուլցի ծնողները հայց են ներկայացրել ոչ իրավաչափ սպանության մասին՝ մեղավոր ճանաչելով համալսարանին, Թայլեր Բեքին և Ջորջիայի ռեգենտների խորհրդին[17]։

2020 թվականի մարտին շրջանային դատախազը հայտարարել է, որ Բեքին մեղադրանքներ չեն առաջադրվի՝ հայտարարելով, որ, փորձագետների կարծիքով, կրակոցն արդարացված է եղել[14]։

Բողոքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի սեպտեմբերի 18-ին դպրոցում տեղի է ունեցել խաղաղ ակցիա՝ ի հիշատակ Շուլցի[18]։ Ակցիայի մեկնարկից 20 րոպե անց շուրջ 50 ցուցարարներ անցել են կամպուսով[19]՝ կրելով «Պաշտպանել ԼԳԲՏԿ-ն» գրությամբ պաստառ և կրկնելով «Արդարությունը հիմա»[18]։ Բողոքի ակցիաների ընթացքում հրկիզվել է ոստիկանական մեքենա[20]։ Երեք մարդ ձերբակալվել է, այդ թվում՝ Ջորջիայի ուսանող[11]։ Նրանց մեղադրանք է առաջադրվել «անկարգություններ հրահրելու և ոստիկանության սպային ծեծելու համար»[18]։ Հաջորդ շաբաթներին ևս երեք մարդ է ձերբակալվել «իրավապահ մարմինների գործունեությանը խոչընդոտող մանր իրավախախտումների» համար[21]։ Շուլցի ծնողները հանգստության կոչ են արել[22]։

2017 թվականի սեպտեմբերի 22-ին ինստիտուտում տեղի է ունեցել բողոքի ցույց, որի արդյունքում ուսանողական կենտրոնի շենքը փակվել է ժամը 3-ից[23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «В Атланте полиция застрелила интерсекс-студента, позвонившего по 911. Мемориальная акция переросла в беспорядки, двое полицейских ранены». Meduza. meduza.io. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  2. 2,0 2,1 2,2 «The Trigger Effect» (նորվեգերեն). The Atavist Magazine. 2018 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Armed LGBT student Scout Schultz shot dead by Atlanta police - BBC News». web.archive.org. 2017 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  4. «'We have to seek justice for Scout': Parents of student killed by police at Georgia Tech speak out - Chicago Tribune». web.archive.org. 2017 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Lawyer: Georgia Tech police overreacted by killing student». AP NEWS. 2017 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  6. 6,0 6,1 Press, Associated (2017 թ․ սեպտեմբերի 18). «Georgia Tech officer overreacted in shooting LGBTQ activist, lawyer says». The Guardian. 0261-3077. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  7. 7,0 7,1 7,2 «AJC Exclusive: Mom of Georgia Tech student shot by police speaks out». web.archive.org. 2017 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  8. 8,0 8,1 8,2 «GBI Investigates Officer Involved Shooting in Atlanta, GA | Georgia Bureau of Investigation». web.archive.org. 2017 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  9. 9,0 9,1 9,2 «911 call about suspicious man was made by Georgia Tech student killed by police, officials say - Chicago Tribune». web.archive.org. 2017 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  10. 10,0 10,1 «Georgia Tech shooting: Cop who pulled trigger joined force in 2016». web.archive.org. 2017 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  11. 11,0 11,1 «Video shows clearest view yet of Georgia Tech shooting». web.archive.org. 2019 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  12. 12,0 12,1 «Georgia Tech Student Leader Is Shot Dead by Campus Police - The New York Times». web.archive.org. 2019 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  13. «Georgia Tech erupts as police response questioned after fatal shooting». web.archive.org. 2017 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  14. 14,0 14,1 «Georgia Tech officer who killed student won't face charges». web.archive.org. 2020 թ․ մարտի 14. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  15. «Family seeks answers after Georgia Tech student killed by police | Article [AMP] | Reuters». web.archive.org. 2017 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  16. 16,0 16,1 «Family of Tech student killed by campus police to sue university | WSB-TV». web.archive.org. 2019 թ․ ապրիլի 1. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  17. «Parents of Georgia Tech student shot dead by campus police file suit». web.archive.org. 2019 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  18. 18,0 18,1 18,2 «Protests at Georgia Tech after police killed student - CNN». web.archive.org. 2017 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  19. «Scout Schultz: Protests after police shoot LGBT student - BBC News». web.archive.org. 2018 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  20. «Lawyer: Officer 'overreacted' in Georgia Tech student's shooting death - CNN». web.archive.org. 2017 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  21. «Georgia Tech Continues Misdemeanor Arrests Weeks After Fiery Protest | 90.1 FM WABE». web.archive.org. 2017 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  22. «Georgia Tech Shooting: Campus vigil turns violent». web.archive.org. 2017 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  23. «As Campus Cheers On Ga. Tech Police, Some Struggle To Grieve | 90.1 FM WABE». web.archive.org. 2017 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.