Գաբրիել Սքոթ
Գաբրիել Սքոթ նորվ.՝ Gabriel Scott | |
---|---|
Ծննդյան անուն | նորվ.՝ Gabriel Scott Jensen |
Ծնվել է | մարտի 8, 1874[1][2][3] |
Ծննդավայր | Լիթ, Միացյալ Թագավորություն |
Վախճանվել է | հուլիսի 9, 1958[1][2][3] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Արդենալ, Նորվեգիա |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և մանկագիր |
Լեզու | նորվեգերեն |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրթություն | Kristiansand Cathedral School? |
Պարգևներ | |
Gabriel Scott Վիքիպահեստում |
Գաբրիել Սքոթ (նորվ.՝ Gabriel Scott, ամբողջական անուն՝ Գաբրիել Սքոթ Ենսեն, մարտի 8, 1874[1][2][3], Լիթ, Միացյալ Թագավորություն - հուլիսի 9, 1958[1][2][3], Արդենալ, Նորվեգիա), նորվեգացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ և մանկագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաբրիել Սքոթ Ենսենը ծնվել է Շոտլանդիայի Լեյթ քաղաքում հոգևորական Սվեն Օլսթ Ջենսենի և գրող, երաժիշտ Կարոլինա Մաթիլդա Շիտի ընտանիքում։ Սքոթն սկզբում նրա անունն էր, որը նրան տվել էին Վալտեր Սքոթի պատվին[4]։ Տեղափոխվել է Նորվեգիա յոթ տարեկանում։ 1901 թվականին Սքոթն ամուսնացել է Էլեն Յոհանսենի հետ (նորվ.՝ Ellen Johansen, 1871—1914), բայց 1912 թվականին ամուսնալուծվել է նրանից։ 1915 թվականին Սքոթն ամուսնացել է Դագմար Մարի Ջենսենի հետ (նորվ.՝ Dagmar Marie Jensen), որից ևս բաժանվել է 1918 թվականին։ Սքոթի երրորդ կինը եղել է Բիրգիտ Գաբրիելսենը (նորվ.՝ Birgit Gabrielsen, 1897—1981): Մահացել է Արենդալում 1958 թվականին[4]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սքոթի գրական դեբյուտը կայացել է 1894 թվականին բանաստեղծությունների «Digte» («Բանաստեղծություններ») ժողովածուով, ապա դրան հաջորդեց 1895 թվականի երկրորդ բանաստեղծական «Dag» ժողովածուն («Օր»)[5]։ 1896 թվականին նա հրատարակեց «Aftenrøde. Arkitekt Helmers optegnelser սիրավեպը և պատմվածքների «Vester i Skjærene» ժողովածուն[6]։ 1904 թվականին գրած «Tante Pose» վեպը հետագայում 1940 թվականի կինոֆիլմի սցենարի հիմք է ծառայել։ 1905 թվականին լույ ընծայվեց նրա «Himmeluret» կատակերգությունը[5][7]։
Նրա իսկական գրական բարձրակետը դարձավ 1915 թվականի «Jernbyrden» վեպը, որն ստացավ քննադատների դրական գնահատականը։ Սակայն Գաբրիել Սքոթի ամենահայտնի ստեղծագործությունը համարվում է 1918 թվականի «Kilden eller Brevet om fiskeren Markus» վեպը, որում պատմվում է սովորական կյանքով ապրող ու սովորական մտքերով փոթորկվող ձկնորս Մարկուսի մասին։
1921 թվականին լույս տեսավ հաջորդ՝ «Det gyldne Evangelium» գիրքը, որի գլխավոր հերոսները սուրբ Պետրոսը և Աստված էին, որոնք հանդիպում էին մարդկանց հետ և հետաքրքրությունից դրդված հետևում էին նրանց։ Մեծ ճանաչվածություն ձեռք բերեցին նրա «Fant» (1928) և «Josefa» (1930) գրքերը, իսկ դրանցից առաջինը հիշատակվում է Տ. Իբսենի 1937 թվականի էկրանավորման մեջ[4][8]։ 1939 թվականին էկրանավորվեց նրա «De vergeløse» («Անպաշտպան») գիրքը[9], որում պատմվում էր փոքրիկ տղայի ճակատագրի մասին, որին իշխանությունները խլել էին մորից[4]։
Գաբրիել Սքոթը երեխաների համար ևս գրել է գրքեր, այդ թվում բազմիցս վերահրատարակված «Sølvfaks som reiste ut i den vide verden» (1912) գիրքը, նաև «Hellige tre konger» (1900)[4]։
1936 թվականին Սքոթը պարգևատրվեց գրական «Gyldendal’s Endowment» մրցանակով[10]։
1930-ական թվականներին Սքոթը գերմանամետ հայեցակետ էր պաշտպանում։ Նա հրատարակում էր հոդվածներ, որոնցում դրականորեն էր անդրադառնում հիտլերյան Գերմանիային և Վիդկուն Կվիսլինգին։ Այդ առումով նա բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց հասարակության մեջ։ Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ նա հեռու էր պահում իրեն ֆաշիզմից, իսկ պատերազմի ընթացքում գրում էր հայրենասիրական բանաստեղծություններ[4]։
Գաբրիել Սքոթը և Վիլհելմ Կրագը համարվում են Նորվեգիայի ամենանշանակալի բանաստեղծները[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Gylseth, Christopher Hals. «Gabriel Scott». In Helle, Knut (ed.). Norsk biografisk leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 31-ին.
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 5,0 5,1 Henriksen, Petter (ed.). «Gabrile Scott». Store norske leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 31-ին.
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Beisland, Arne (1949). Gabriel Scott. En Sørlandsdikter (Norwegian). Gyldendal. էջեր 33, 36.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Tante Pose (1940)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Fant (1937)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ De vergeløse (1939)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Gyldendalprisen». forfatterportalen.no. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գաբրիել Սքոթ (անգլ.) Internet Movie Database կայքում
- Christopher Hals Gylseth. «Gabriel Scott – utdypning» (նորվեգերեն). Norsk biografisk leksikon (NBL). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Սքոթ» հոդվածին։ |
|