Սքանչելագործ վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սքանչելագործ վանք
Վանքային համալիր

Սքանչելագործ վանքի ավերակները

ՏեղադրությունԱրևմտյան Հայաստան, Տուրուբերան
ԱշխարհՏուրուբերան
Պատմական երկիրՀայաստանի Էմիրություն
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԱվերված
Ակտիվ էՈչ
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ8-րդ դար
Ավերում1915
Սքանչելագործ վանք (Թուրքիա)##
Սքանչելագործ վանք (Թուրքիա)
Սքանչելագործ վանք (Մեծ Հայք)##
Սքանչելագործ վանք (Մեծ Հայք)
38°54′28″ հս․ լ. 42°42′10″ ավ. ե.HGЯO

Սքանչելագործ վանք[1][2]- հայկական վանական համալիր էր պատմական Տուրուբերան նահանգում։ Ունեցել է բավական քանակությամբ տարածք։ այստեղ ստեղծվել են ավելի քան քսան ձեռագրեր։ Ոչնչացվել է Մեծ Եղեռնի ժամանակ։ Հայտնի է նաև որպես Երաշխավոր, Սուրբ Նշան, Պատերազմի Սուրբ Նշան, վանք։ Գտնվեկ է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունիք գավառում, Արծկե քաղաքից հյուսիսային, Սիփան լեռան լանջին։

Վանքի մասին հիշատակվում է Վահան Գողթնացու (մոտ 700-737) վարքում (744 թվականին գրի է առել Սուրբ վանքի վանահայր Արտավազդ վարդապետը) և մի ձեռագիր հիշատակարանում («Արարատ», Էջմիածին, 1910, Էջ 623), ուր նշվում Է, որ Աշոտ Ա թագավորի օծումը կատարվել է 884 թվականին, սուրբ վանքում։ Ըստ ճարտարապետական վերլուծություններին․ դե Մաֆֆեին եկեղեցին թվագրում է 7-րդ դարի վերջ-8-րդ դարի սկիզբ։ Պահպանվել են վանքի եկեղեցին և պարսպից հատվածներ։

Եկեղեցին վանքի սեղանաձև տարածքի հարավ-արևելքում Է։ Այն արտաքուստ ուղղանկյուն է (15,25 itX7,2 ւ/)> ներքուստ բաղկացած է երկու մասից՝ բուն եկեղեցին և կից կամարակապ, թաղածածկ քառակուսի սրահը։ Սուրբ Նշան եկեղեցին ուղղանկյան մեջ ներառնված, արևելքի խորանին կից դեպի աղոթասրահ բացվող ավանդատներով, երկու ազատ կանգնած սյուներով (հայկական եկեղեցիներում բացառիկ է գմբեթակիր մույթերի փոխարեն միակտուր քարե սյուների օգտագործումը) գմբեթավոր կառույց Է։ Գմբեթային փոխանցումը առագաստային Է, թմբուկը՝ ներսից գլանաձև, դրսից՝ ութանիստ, որի չորս նիստերին լուսամուտներ են, ծածկը բրգաձև Է։ Կառույցի այս տիպը տարածված է եղել Հունաստանում, Վրաստանում, Հայաստանում (հայտնի են 7-ից 15-րդ դարեր կառուցված մի շարք եկեղեցիներ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Le Couvent des Miracles d'Ardzgue». www.collectif2015.org (ֆրանսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 29-ին.
  2. «Արծկէոյ Սքանչելագործի Վանք». Պատմական Հետք. 2020 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 29-ին. {{cite web}}: Text "Պատմական Հետք" ignored (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 219