Սքայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սքայա
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
Սեռիգական
ՀայրԴանայոս
ՄայրԵվրոպա
ԱմուսինDaiphron? և Archander?

Սքայա (հին հունարեն՝ Σκαία), հունական դիցաբանության կերպար, Արգոս քաղաքի թագավոր Դանայոսի դուստրը և 50 դանայուհիներից մեկը։ Եգիպտացի Դաիֆրոնի և Արքանդրոսի կինը։

Դիցաբանության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուպերտ Բաննի: Դանայուհիները: 1918 թվական

Ավտոմատան Լիբիայի թագավոր Դանայոսի և նրա կնոջ՝ Եվրոպայի դուստրն էր։ Հոր և քույրերի հետ միասին 50-թիանոց նավով Լիբիայից փախել է Հելլադա՝ ցանկանալով փրկվել եգիպտացի զարմիկներից, որոնք ցանկանում էին ամուսնանալ դանայուհիների հետ, իսկ Դանայոսին գուշակվել էր մահ՝ իր փեսայի ձեռքից։ Եգիպտացիները Արգոսում բռնում են փախստականներին և ստիպում նրանց ամուսնանալ, Սքայան դարձել է Դաիֆրոնի կինը[1]։ Սակայն հենց առաջին ամուսնական գիշերը նա սպանում է իր ամուսնուն դաշույնով կամ քորոցով, որը թաքցրել էր մազերի մեջ, նրա բոլոր քույրերը, բացի Հիպերմնեսթրայից՝ արել են նույնը իրենց ամուսինների հետ։ Նրանք հանգուցյալների գլուխները թաղել են Լեռնա գետի ափին, իսկ դիակները՝ քաղաքի պարսպի հետևում։ Դրանից հետո դանայուհիները Լեռնա լճի ջրերում մաքրագործման արարողություն են կատարել։ Նույն օրը Դանյոսը նրանց համար նոր ամուսիններ է գտել վազքի մրցույթների հաղթողներից[2]։ Ըստ Պավսանիասի՝ Սքայան դարձել է Արքանդրոսի կինը, որը Ֆտիոտիդայից Արգոս ժամանած Աքեյոսի որդին էր[3]։

Սքայան մահից հետո՝ քույրերի հետ միասին պատժվել է ամուսնու սպանության համար և ստորգետնյա թագավորությունում հավերժ ջուր է լցնում անտակ տակառի մեջ (Դանայան տակառ)[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Аполлодор Афинский Мифологическая библиотека. — Л.: Наука, 1972.
  2. Гигин Мифы. — СПб.: Алетейя, 2000. — 360 с. — ISBN 5-89329-198-0
  3. Павсаний Описание Эллады. — М.: Ладомир, 2002. — Т. 2. — 503 с. — ISBN 5-86218-298-5
  4. Грейвс Р. Мифы Древней Греции. — Екатеринбург: У-Фактория, 2005. — 1008 с. — ISBN 5-9709-0136-9