Սքալովեյ ամրոց
Սքալովեյ ամրոց անգլ.՝ Scalloway Castle | |
|---|---|
| Տեսակ | Ասպետական աշտարակ |
| Տեղագրություն | Scalloway? |
| Վարչական միավոր | Շետլանդյան կղզիներ[1] |
| Երկիր | |
| Կառուցված | 1599 |
| Ընթացիկ սեփականատեր | Պատրիկ Ստյուարտ |
| 60°08′11″N 1°16′27″W / 60.136269444444°N 1.2742888888889°W | |
![]() | |
![]() | |
Սքալովեյ ամրոց (անգլ.՝ Scalloway Castle), շոտլանդական ամրոց, որը տեղակայված է Սքալովեյ ավանում` ծովախորշի ափին։ Ծովախորշը մխրճված է Շոտլանդիայի Շետլանդյան կղզեխմբում գտնվող Մեյնլենդ կղզու հարավարևմտյան ափը։ Գտնվում է շոտլանդակաան կառավարության գործադիր մարմին` «Historic Scotland» կազմակերպության տնօրինության ներքո։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառուցված է 1600 թվականին Պատրիկ Ստյուարտ` Օրքնեյի 2-րդ կոմսի կողմից, որը Ստյուարտների ազնվական տոհմի ներկայացուցիչն էր։ Կառուցումը տեղի է ունեցել Անստ կղզում գտնվող Մունես ամրոցի հետ մոտավորապես նույն ժամանակին։
Սքալովեյ ամրոցը դարձավ Շետլանդյան կղզիների վարչական կենտրոն` փոխարինելով այս իմաստով Լոու Թինգ Հոլմը։ 1733 թվականին մայրաքաղաքը տեղափոխվեց Լերուիկ[1]:
1971 թվականին ընդգրկվեց «A» կատեգորիայի ճարտարապետության հուշարձանների ցուցակի մեջ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Historic Environment Scotland ID
- ↑ Памятник архитектуры категории «A»(չաշխատող հղում)

