Սփյուռքահայ կերպարվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդգար Շահին

Սփյուռքահայ կերպարվեստի անցած ուղին վկայում է սփյուռքհայրենիք հոգևոր անքակտելի կապը, որը կենսական հզոր խթան է օտարության մեջ ստեղծագործող հայ արվեստագետներիդ համար։ Այդ առումով սփյուռքահայ կերպարվեստը տարանջատ չէ մայր մշակույթի ընդհանուր զարգացումից և կազմում է նրա ծանրակշիռ մի օղակը։

Ֆրանսահայ կերպարվեստի սկզբնավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսահայ կերպարվեստի սկզբնավորումը սերտորեն առնչվում է նատյուրմորտիստ Զ․ Զաքարյանի անվան հետ, որը առավելապես ներշնչվել է 17-րդ դարում հոլանդ, նատյուրմորտիստներից և հատկապես 18-րդ դարում ֆրանսիացի գեղանկարիչ ժ․ Բ․ Ս․ Շարդենից։ Զաքարյանի կտավները հատկանշվում են կուռ կառուցված Ա․ Շապցանյան «Նորմանդացի ձկնորսները» (1898, ՀՊՊ, կրեան) Զ․ Զաքարյան․ «Նատյուրմորտ։

Դեղձեր» (1900-ական թվականներին, ՀՊՊ, Երևան) Է․ Շահին.՝ Լուիզ Ֆրանսի դիմանկարը (1903, ՀՊՊ, Երևան) Տ․ Պոլատ․ «Ավել վաճաոողը» քով, նյութի խոր զգացողությամբ և գեղանկարչական առինքնող մթնոլորտ ստեղծող լուսային խաղերով։ Նրա գործերից շատերը տեղ են գտել ֆրանսիական թանգարաններում։

1882 թվականին և 1900 թվականին միջազգային ցուցահանդեսներում արժանացել է ոսկե մեդալի։ Ֆրանսիական կերպարվեստում լայն ճանաչում է գտել օֆորտի նշանավոր վարպետ Է․ Շահինը։ Շուրջ հազար գործի հեղինակ Շահինի «Մետրոյի շինարարությունը» հայտնի նկարաշարում (1900-1910) ցայտուն դրսևորում է գտել նկարչի դեմոկրատական աշխարհայացքը։

Նա ստեղծել է կրկեսի, փարիզյան տոնախմբությունների նկարաշարեր, գործազուրկների ու դերասանների դիմանկարներ, կատարել գրքի նկարազարդումներ։ Նկարչի արվեստում զգալի տեղ է գրավում հայկական թեմատիկան («Ալևոր հայը», «Պողոս Նուբար», «Զարմիկյան» և այլն)։ 1928 թվականին Շահինը հեռակա ընտրվել է Խորհրդային Հայաստանի կերպարվեստագետների միության պատվավոր անդամ։ Շահինի կողքին օֆորտի մյուս նշանավոր վարպետը Տ․ Պոլատն է (Ա․ Ֆրանսի «Սենտ Քլեռի ջրհորը», 1904, Լաֆոնտենի «Առակների» ակադեմիական հրատարակության, 1930, և այլ նկարազարդումներ, դիմանկարներ, կենցաղային պատկերներ)։

Ֆրանսահայ բնանկարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզ Ֆրանկի դիմանկարը

Ֆրանսահայ բնանկարիչներ Վ․ Մախոխյանի, Ա․ Շապանյանի, Կարապետ (Շարլ) Ադամյանի, Հ․ Ալխազյանի կտավները օժտված են երփնագրային նուրբ վարպետությամբ ու կենդանի, հուզական շնչով։ Հետևելով Հ․ Այվազովսկուն, այս նկարիչները խոշոր դեր են ունեցել հայկական ծովանկարչության զարգացման ասպարեզում։

Մոսկվայում և Փարիզում է ձևավորվել Հ․ Դյուրջյանի արվեստը։ Նա միանգամից հայտնի է դարձել 1910-ական թվականներին դասական ոճով կերտած Մ․ Դորկու, Ս․ Ռախմանինովի, Ի․ Դոբրովեյնի, Ա․ Չոպանյանի կիսանդրիներով։ Նույն շրջանի նրա «Լև Տոլստոյը» հետագայում դրվել է Փարիզում, գրողի անունը կրող պուրակում։ Դյուրջյանը ստեղծել Է մի շարք մոնումենտալ, ներքին ուժով հատկանշվող արձաններ՝ «Հաղթանակ» (1923), «Պարուհիներ» (1929), «Սալոմե» (1925–1926) և այլն։

Քանդակագործի մահից հետո, 1959 րվականին, նրա ստվար ժառանգության մեծ մասը հանգրվանել է հայրենիքում։ Քանդակագործուհի, ֆրանսիացի դիմադրության շարժման մասնակից Դ․ Կամսարականը ստեղծել է դիմաքանդակներ («Պողոս Նուբար», «Աաշա Փիթոև», «Ռոժե Վայան» ևն), հայ մտավորականների հուշարձանը Բանյոյում (Փարիզ), պատերազմի դեմ ուղղված դրամատիկական Տ․ Եսայան․ «Ս․ ժենննի Փողոցը Փարիզում»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։