Սրբապատկերների ազգային թանգարան՝ Օնուֆրի
Սրբապատկերների ազգային թանգարան՝ Օնուֆրի | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բերատ |
Հիմնադրվել է | 1986 |
Կայք | muzeumet-berat.al/?fq=brenda&gj=gj2&kid=8 |
![]() | |
![]() |
Սրբապատկերների ազգային թանգարան՝ Օնուֆրի (ալբ․՝ Muzeu Ikonografik Onufri), ազգային թանգարան Ալբանիայում։ Տեղակայված է Բերատ քաղաքի Աստվածածնի Վերափոխման տաճարում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը բացվել է 1986 թվականի փետրվարի 27-ին[1]։ Անվանակոչվել է ի պատիվ 16-րդ դարի ալբանացի նշանավոր գեղանկարիչ, սրբապատկերագիր Օնուֆրիոսի, որը ստեղծագործել է Ալբանիայի կենտրոնական և հարավային շրջաններում և հարավ-արևմտյան Մակեդոնիայում։ Տաճարը կրկին կառուցվել է 1797 թվականին և համարվում է հետբյուզանդական ճարտարապետության ամենատիպիկ օրինակը Բերատ քաղաքում։
Թանգարանի հավաքածուն կազմված է 173 ցուցադրանմուշներից՝ 106 սրբապատկեր, 67 եկեղեցական իրեր՝ ընտրված թանգարանային ֆոնդի մոտ 1500 իրերից։ Սրբապատկերները ստեղծվել են 14-20-րդ դարերի ալբանացի սրբանկարիչներ Օնուֆրիոսի, նրա որդու՝ Նիկոլայի, Օնուֆրիոս Չիպրիոտիի, Կոնստանդին Շպատարակի և անանուն այլ վարպետների կողմից։ Եկեղեցու խորանի պատկերակալը հեղինակել են Նաում Նգելը և Ստեֆան Բարկան 19-րդ դարի կեսին։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Албанский национальный иконографический музей «Онуфрий»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-26-ին։ Վերցված է 2021-05-15
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թանգարանի կայք(ալբ.)