Ստրումիցա (մակեդոներեն՝ Струмица), Ստրումեշնիցա (բուլղար․՝Струмешница), գետՄակեդոնիայի Հանրապետությունում և Բուլղարիայում։ Հոսում է նույնանուն Ստրումիցա քաղաքին մոտ և թափվում է Ստրումայում, լինելով նրա հիմնական վտակը։ Ստրումիցայի երկարությունը կազմում է 114 կմ, որից 81 կմ անցնում է Մակեդոնայի, իսկ 33 կմ Բուլղարիայի տարածքով[1]։ Գետի ջրահավաք ավազանի մակերեսը հավասար է 1892 կմ²[2], որից 1649 կմ² անցնում է Մակեդոնիայի տարածքով (երկրի տարածքի 6,4 %)[3]։ Միջին ջրի ծախսըՆովո-Սելո գյուղի մոտ կազմում է 4,2 մ³/վ[3], իսկ մակերեսային ջրհոսքը ավազանի մի մասում, որը տեղակայված է Մակեդոնիայում, հավասար է միջինում 3,1 լ/վ/կմ²[3]։
Մակեդոնիայի տարածքում Ստրումիցայի հիմնական վտակներն են համարվում Վոդոչան (մակեդոներեն՝ Vodotcha), Տուրյան (մակեդոներեն՝ Touriya), Ռադովեշկա Ռեկան (մակեդոներեն՝ Radoveshka Reka) և Պոդարեշկա Ռեկան (մակեդոներեն՝ Podareshka Reka)[3].
↑Cvetanka Popovska and Violeta Geshovska Water Balance Model for Vulnerability Assessment of Water Resources in Strumica River Basin.— Irrigation & Drainage Systems Engineering.— 2014.— Т.3.