Ստրյոմգոդսետ (ֆուտբոլային ակումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
{{{համառոտ անուն}}}
Երկիր Flag of Norway.svg Նորվեգիա
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

«Ստրոմգոդսետ» Ֆուտբոլային ակումբ, Նորվեգիայի ֆուտբոլային ակումբ՝ Դրամեն քաղաքից, որ խաղում է Նորվեգիայի ֆուտբոլի առաջնությունում: Տնային հանդիպումներն անցկացնում է «Մարենլիստ» մարզադաշտում, որը տեղավորում է 7500 հանդիսատես:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբը հիմնադրվել է 1907թ. փետրվարի 10-ին: Ֆուտբոլային ակումբի թիմը երկար ժամանակ չէր կարողանում նշանակալից դեր խաղալ նորվեգական ֆուտբոլում: 1960-ական թթ. կարճ ժամանակահատվածում իր ուղին հարթեց 4-րդ կարգից 1-ին կարգ: 1966թ. հաղթեց 2-րդ կարգի խմբում և առաջինը դուրս եկավ Նորվեգիայի գլխավոր Ֆուտբոլի լիգա: 1-ին կարգի մրցաշրջանում անցկացրեց իր նախնական խաղերը և նախավերջին փուլում պարտվեց (4-2) գլխավոր հակառակորդ «Ստեյնխերոմ»-ին:

Արդեն երկու տարի անց ակումբը դարձավ երրորդը Նորվեգիայի առաջնությունում եւ հաղթեց ազգային գավաթը, երբ եզրափակչում նա հաղթեց Ֆրեդրիկստադին՝ երկու խաղերի ընդհանուր 7-5 հաշվով: Այդ հաջողությունը թույլ է տվել ակումբին նորամուտը նշել եվրոպական ասպարեզում: Ստրեմսգոդսետը ֆրանսիական "Նանտի" հետ տնային խաղ անցկացնելով պարտվեց 0:5 հաշվով, իսկ պատասխան խաղում կարողացավ հաղթանակի հասնել 3:2 հաշվով[1]: Նույն թվականին ակումբը նվաճեց իր առաջին չեմպիոնական տիտղոսը շնորհիվ տնային հաղթանակի (1:0)"Շեյդի" դեմ խաղում և "Համկամի" պարտության (0:3), որ կրել էր " Ռուսենբորգից", որոնք խաղում էին նույն օրը: Մեկ շաբաթ անց երկրորդ անգամ է դարձել Նորվեգիայի գավաթակիր՝ մրցաշարի եզրափակչում 4:2 հաշվով առավելության հասնելով "Լյունի" նկատմամբ:  1973 թվականին նա երրորդ անգամ հասավ հաջողության, վճռական խաղում հաղթելով "Ռուսենբորգին"՝ 1:0 հաշվով[2]: Այնուհետև 1970-ականների առաջին կեսից "Ստրեմսգոդսետը" պարբերաբար մասնակցեց Եվրոպայի առաջնություններին: ՈՒԵՖԱ-ի գավաթի /1974-1975/  խաղարկությանը նա նա ջաղջախվեց անգլիական "Լիվերպուլ"-ի կողմից՝ 0:11 հաշվով[3]: 1976 թվականի Նորվեգիայի առաջնության եզրափակչում երեք անընդմեջ պարտություն կրեց և նահանջեց Երկրորդ կարգ[4]:

 Նորվեգիայի լիգա վերադառնալ կարողացավ միայն 1990թ: Մեկ տարի անց նա կրկին հաղթեց ազգային գավաթը՝ եզրափակչում հաղթելով "Ռուսենբորգին" 3:2 հաշվով[5], սակայն առաջնությունում զբաղեցրեց վերջին տեղը ու դուրս մնաց լիգայից[6]: 1993 թվականին "Ստրեմսգոդսետը" վստահ անցկացնելով անցումային մրցաշարը, նվաճեց իր տեղը առաջնությունում, իսկ Նորվեգիայի Գավաթի խաղարկությանը հասել է եզրափակիչ, որտեղ պարտվեց 0:2 հաշվով[7]: 1994-ի առաջնությունում, թիմը 10 անընդմեջ պարտություն կրեց և մեկնեց Առաջին դիվիզիոն[8], սակայն միայն մեկ տարի անց կարողացավ վերադառնալ նորվեգական ֆուտբոլի բարձրագույն լիգա: 1997 թվականին զբաղեցրեց երրորդ տեղը առաջնությունում, իսկ որոշ ժամանակ նույնիսկ առաջնորդելով,ազգային գավաթի խաղարկությունում կրկին հասավ եզրափակիչ, որտեղ պարտվեց "Վոլերենգին" 0:2 հաշվով[9]. "ՈՒԵՖԱ-ի Գավաթի խաղարկությանը 1998/99 նորվեգական ակումբը կարողացավ առաջին անգամ եվրոգավաթներում հաղթահարել իր մրցակիցներին:

2000-ական թթ. հայտնվեց Առաջին դիվիզիոնում: 2006թ. նա հաղթեց այն և և վերադարձավ Նորվեգիայի լիգա: 2008թ. թիմի գլխավոր մարզից դարձավ Ռոնի Դեյլան, որի հետ ակումբը գրանցեց իր գլխավոր հաջողությունները իր պատմության ընթացքում: 2010թ. ակումբը 5-րդ անգամ հաղթեց Ազգային գավաթը՝ եզրափակչում հաղթելով «Ֆոլլո»-յին 2:0 հաշվով: 2012թ առաջնության ողջ ընթացքում պայքարելով «Մոլդեի» և «Ռուսենբորգի» հետ՝ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Մեկ տարի անց ակումբի և «Ռուսենբորգի» միջև հակամարտությունը շարունակվեց, և կարողացավ պատմության ընթացքում երկրորդ անգամ հասնել Չեմպիոնի կոչման:

2014թ. փետրվարի 23-ին ջաղջախվել է մոսկովյան Լոկոմոտիվի հետ ընկերական խաղում15:0 հաշվով:

2015թ. ակումբը Նորվեգիայի առաջնությունում զբաղեցրեց 2-չդ հորիզոնականը: 

Պատկեր:Stromsgodset old.png
Ակումբի հին զինանշանը

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ներվեգիայի Պրեմիեր լիգա
    • Չեմպիոն (2): 1970, 2013
    • Փոխչեմպիոն (1): 2012
    • Բրոնզե մեդալակիր (3): 1969, 1972, 1997
  • Նորվեգիայի գավաթ 
    • Գավաթակիր (5): 1969, 1970, 1973, 1991, 2010;
    • Ֆինալիստ (3): 1993, 1997, 2018

Մարզադաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

"Ստրեմսգոդսետը" իր տնային խաղերը անցկացնում է Մարենլիստ մարզադաշտում, տնային հանդիպումների անցկացման համար ծառայում է 1967 թ: Մարզադաշտը վերակառուցվել է մի քանի անգամ: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2014 թվականին:

Ընթացիկ առաջնություններում մարզադաշտը ընդունում է 8 935 հանդիսատես: Հաճախելիության ռեկորդը մարզադաշտում սահմանվել է 1969 թ. մայիսի 22-ին, երբ պարտվել է "Ռուսենբորգին"/ հանդիսատեսի թիվը կազմել է 16 687:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]