Jump to content

Ստվարաթղթե գիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիպիկ ուռուցիկ գիրք` էջերի քանակը շատ քիչ է և դրանց հաստությունը 1 մմ-ից ավելի է
Նույն գիրքը բրայլյան և ստանդարտ հրատարակչությամբ

Ստվարաթղթե գիրքը կամ խավաքարտե գիրքը գրքի մի տեսակ է, որը տպագրված է խիտ ստվարաթղթի վրա։ Ստվարաթուղթն օգտագործվում է ինչպես կազմի, այնպես էլ ներսի էջերի համար։ Թերթի ամեն էջը բաղկացած է նվազագույնը ստվարաթղթի մեկ շերտից։ Ի տարբերություն թղթե գրքերի` ստվարաթղթե գրքերը կազմելիս չեն օգտագործվում կարեր կամ տաք սոսնձում, դրա թերթերը ծալվում են և միացվում իրար[1][2]։ Ստվարաթղթե գրքերը պինդ են և ըստ այդմ` նախատեսված են երեխաների համար, որոնք սովորաբար նուրբ չեն վարվում գրքերի հետ։ Ստվարաթղթե գրքի տարատեսակներ են փոփափ (կամ` օրիգամի) գրքերը, ուռուցիկ նկարներով գրքերը, չտեսնող մարդկանց համար տպագրվող գրքերը։ Փոփափ գրքերի մեջ ստվարաթղթի կտորներն ընդարձակվում են գիրքը բացելիս և դառնում եռաչափ պատկերներ, իսկ գիրքը փակելիս` դրանք ծալվում են։ Այդ գրքերը պատրաստելիս օգտագործվում է թղթային ինժեներիա, որն իր տեխնոլոգիայով նման է օրիգամիի պատրաստմանը։ Կույրերի համար տպագրվող գրքերն ստվարաթղթե են հաշվի առնելով այն, որ դրանք տպագրվում են բրայլյան գրատիպով։ Ուռուցիկ նկարներով գրերը կարող են տպագրվել ինչպես չտեսնողների, այնպես էլ երեխաների համար` ավելի հետաքրքիր դարձնելով դրա բովանդակությունը։

Ստվարաթղթե գրքերի հիմնական արտադրությունը գտնվում է Չինաստանում և Մեքսիկայում; այդուամենայնիվ ստվարաթղթե գրքերի մեկ տպագրություն դեռ կա ԱՄՆ-ում և մի քանիսն էլ` Եվրոպայում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

https://www.bookprintingchina.com/blog/the-basics-knowledge-of-childrens-board-book-printing[1]

  1. «BookPrintingChina -». BookPrintingChina (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-11-21-ին.