Ստոքսի օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Stokes sphere.svg

Ստոքսի օրենք, հիդրոդինամիկայի օրենք, որը սահմանում է մածուցիկ անսահմանափակ հեղուկում դանդաղ համընթաց շարժում կատարող կարծր գնդիկի վրա ազդող դիմադրության ուժը։

,

որտեղ -ն հեղուկի մածուցիկության գործակիցն է, -ը՝ գնդիկի շառավիղը, -ն՝ արագությունը։ Բանաձևն արտածել է Ջորջ Գաբրիել Ստոքսը 1851 թվականին։ Այն ճիշտ է միայն Ռեյնոլդսի թվի փոքր (Re<l) արժեքների դեպքում։

Կիրառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստոքսի օրենքը կիրառվում է կոլոիդ քիմիայում, մոլեկուլային ֆիզիկայում և օդերևութաբանության մեջ։

Ստոքսի օրենքով կարելի է որոշել մառախուղի փոքր կաթիլների, կոլոիդ մասնիկների, տղմի մասնիկների և այլ մանր մասնիկների նստեցման արագությունը։ Ստոքսի օրենքը կիրառվում է նաև մածուցիկաչափության մեջ՝ խիստ մածուցիկ հեղուկների (օրինակ՝ խեժերի) մածուցիկության գործակիցը որոշելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 150 CC-BY-SA-icon-80x15.png