Մածուցիկաչափություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մածուցիկաչափություն, Վիսկոզիմետրիա, մածուցիկության չափման եղանակների համախումբ։ Մածուցիկությունը որոշվում է մածուցիկաչափով, որի աշխատանքը հիմնված է գազերի ու հեղուկների հոսքի, ինչպես նաև մածուցիկ միջավայրում մարմինների շարժման օրենքների վրա։ Մածուցիկաչափության մեթոդների ու սարքերի կառուցվածքի բազմազանությունը պայմանավորված է ինչպես մածուցիկության արժեքների լայն տիրույթով, այնպես էլ ցածր և բարձր ջերմաստիճանների ու ճնշումների պայմաններում մածուցիկությունը չափելու անհրաժեշտությամբ։ Առավել տարածված են գազերի և հեղուկների մածուցիկաչափության երեք՝ մազական, ընկնող գնդի և համառանցք գլանների (ռոտացիոն) մեթոդները, որոնք համապատասխանաբար հիմնված են Պուազեյլի օրենքի, Ատոքսի օրենքի և համառանցք գլանների միջև հեղուկի հոսքի օրենքի վրա։ Մածուցիկությունը որոշում են նաև պարբերական տատանումների ամպլիտուդի մարման կամ ոչ պարբերական շարժման արագության նվազման դիտումներով։ Յուրահատուկ խումբ են կազմում միջավայրի չափազանց փոքր ծավալներում մածուցիկության (միկրոմածուցիկություն) չափման մեթոդները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 167 CC-BY-SA-icon-80x15.png