Ստյուարտ Մեյս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստյուարտ Մեյս
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝անգլ.՝ Stuart Mayes
Մասնագիտացում՝մարզիկ
Երկիր՝ Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 6, 1937(1937-03-06) (87 տարեկան)
Ծննդավայր՝Edmonton, Էնֆիլդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն

Ստյուարտ Մեյս (անգլ.՝ Stuart David Mayes, մարտի 6, 1937(1937-03-06), Edmonton, Էնֆիլդ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի հոկեյիստ (մականախաղ), հարձակվող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստյուարտ Մեյսը ծնվել է 1937 թվականի մարտի 6-ին, բրիտանական Էդմոնտոն քաղաքում (այժմ` Մեծ Լոնդոնի մաս)։

Մականախաղով է զբաղվել Քեմբրիջի համալսարանի թիմում[1]։

1960 թվականին նա Հռոմում անցկացվող ամառային օլիմպիական խաղերին մասնակցել է Մեծ Բրիտանիայի մականախաղի թիմում` գրավելով 4-րդ տեղը։ Խաղացել է հարձակվողի դիրքում, անցկացրել է 4 խաղ, խփել 2 գոլ` Շվեցարիայի հավաքականի դարպասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Stuart Mayes Bio, Stats, and Results» (անգլերեն). Olympics at Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.