Ստիրոնե
Ստիրոնե | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 55 կմ |
Ջրի ծախս | 3 ± 0,001 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունք | Տարո գետ |
Գետաբերանի տեղակայում | Taro? |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Երկիր | Իտալիա |
Երկրամաս | Էմիլիա-Ռոմանիա |
Ջրահավաք | Պո գետի ավազան |
Ստիրոնե (իտալ.՝ Stirone), փոքրիկ գետ հյուսիսային Իտալիայի Էմիլիա Ռոմանիա շրջանում, Տարոյի ձախակողմյան վտակը, որը թափվում է նրա մեջ Պոյին միախառնվելուց անմիջապես առաջ։ Գետի երկարությունը մոտավորապես 55 կմ է[1]։
Գետի ակունքները գտնվում են Մոնտե-Մեցցանո (Monte Mezzano) և Մոնտե-Սանտա-Քրիտինա (Monte Santa Cristina) լեռների լանջերին։ Որոշ վայրերում գետը սահմանագիծ է դառնում Պյաչենցայի և Պարմայի պրովինցիաների միջև։ Հետո այն մտնում է Ստիրոնե տարածաշրջանային պարկ և մտնում Ֆիդենցա քաղաք, իսկ դրանից հետո՝ Ֆոնտանելե, որտեղ էլ միախառնվում է Տարոյին։
Ըստ որոշ տվյալների՝ կաթոլիկ եկեղեցու սրբերից Դոմնին Ֆիդենցացին 304 թվականին հենց այս գետի ափին է տանջամահ արվել։
Հնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետի հովտում գտնվել են կրիաների, կետերի, մոլյուսկների քարացած մնացորդներ[2][3]։ Այդ հնությունները կարելի է տեսնել Սալսոմաջորեի[4] և Ֆիդենցայի թանգարաններում[4][5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Il torrente Stirone, monografia - mucchioselvaggio.net
- ↑ Caratteristiche del Parco fluviale regionale dello Stirone
- ↑ «Parco dello Stirone: il progetto "Fossili"». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ 4,0 4,1 «Il Museo dei fossili di Salsomaggiore». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Museo dei fossili di Fidenza». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստիրոնե» հոդվածին։ |