Ստեֆան Օվրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեֆան Օվրե
ֆր.՝ Stéphane Auvray
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 4, 1981 (42 տարեկան)
Ծննդավայր ՖրանսիաԳվադելուպա Լես Աբիմես, Գվադելուպա, Ֆրանսիա
Հասակ 1.75 սմ
Քաշ 71 կիլոգրամ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Ռեդ Բուլզ
Համար 25
Պատանեկան կարիերա
1994—1999 թթ. Ֆրանսիա Կան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999—2002 թթ.
2002-2004 թթ.
2004-2009 թթ.
2009 թ.
2010-2011 թթ.
2011-2012 թթ.
2011 թ.-ներկա
Ֆրանսիա Կան (B թիմ)
Ֆրանսիա Պոնտիվի
Ֆրանսիա Վանն
Ֆրանսիա Նիմ Օլիմպիկ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սպորտինգ Կանզաս Սիթի
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Ռեդ Բուլզ
Բրունեյ Բրունեյ ԴՊՄՄ
41 (1)
58 (4)
144 (1)
8 (0)
27 (0)
7 (0)
0 (0)
Ազգային հավաքական
2007 թ.-ներկա Գվադելուպա Գվադելուպա 23 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 4 նոյեմբերի 2011:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 4 նոյեմբերի 2011

Ստեֆան Օվրեն (ֆր.՝ Stéphane Auvray) (ծնվել է 1981 թ. սեպտեմբերի 4-ին Գվադելուպայի Լես Աբիմես քաղաքում) գվադելուպական ֆուտբոլային պաշտպան է։ Ելույթ է ունենում Բրունեյի «ԴՊՄՄ» ակումբի և Գվադելուպայի հավաքականի կազմում։

Ակումբային կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գվադելուպայում ծնված Ստեֆանը 14 տարեկանում ֆրանսիական մեկ այլ անդրծովյան տարածքը՝ Սեն Մարտենը լքեց և տեղափոխվեց Ֆրանսիա «Կան» ֆուտբոլային ակումբի պատանեկան թիմում հանդես գալու համար։ 1999 թ. նա հանդես էր գալիս «Կանի» երկրորդ թիմում, իսկ 2002 թ. տեղափոխվեց ֆրանսիական «Պոնտիվի» ակումբը։ 2004 թ. Օվրեն համալրեց «Վանն» ակումբի շարքերը, անցկացնելով նրա կազմում հինգ մրցաշրջան և օգնելով թիմին դուրս գալ Ֆրանսիայի պրոֆեսիոնալ առաջնության երկրորդ լիգա։ 2009 թ. ընթացքում 6 ամիս Օվրեն հանդես եկավ երկրորդ լիգայի մեկ այլ թիմում «Նիմ Օլիմպիկում»։ 2010 թ. Օվրեն պայմանագիր կնքեց Սոքերի բարձրագույն լիգայի՝ MLS-ի «Սպորտինգ» (Կանզաս Սիթի) ակումբի հետ։ 2011 թ. «Սպորտինգի» հետ պայմանագիրը խզելուց հետո Օվրեն համալրեց «Նյու Յորք Ռեդ Բուլզի» շարքերը։ 2012 թ. դեկտեմբերին Օվրեն տեղափոխվեց Բրունեյի «ԴՊՄՄ» ակումբ, որը հանդես է գալիս Սինգապուրի լիգայում։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեֆան Օվրեն Գվադելուպայի հավաքականում իր նորամուտը նշեց 2007 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի «Գվադելուպա-Հայիթի» հանդիպմամբ։ Օվրեն Գվադելուպայի հետ հասավ հրաշալի արդյունքի՝ Կանադայի հետ կիսելով երրորդ տեղը։ ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի 2007 և 2009 թթ. խաղարկություններին արդեն Օվրեն կրում էր ազգային թիմի ավագի թևկապը։

Միջազգային գոլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսաթիվը Մրցավայրը Հակառակորդը Գոլը Հաշիվը Մրցաշարը
9 հուլիսի 2009 Հյուսթոն, ԱՄՆ Նիկարագուա Նիկարագուա 1 ։ 0 2 ։ 0 2009 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ
24 հոկտեմբերի 2010 Սենտ Ջորջես, Գրենադա Պուերտո Ռիկո Պուերտո Ռիկո 3 ։ 0 3 ։ 2 2010 թ. կարիբյան գավաթի ընտրական մրցաշար

Տիտղոսներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]