Ստեֆան Չուպիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեֆան Չուպիչ
Քաղաքացիությունը  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 7, 1994(1994-05-07)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Նիշ, Սերբիա
Հասակ 187 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Ստեֆան Չուպիչ (սերբ.՝ Стефан Чупић / Stefan Čupić, մայիսի 7, 1994(1994-05-07)[1], Նիշ, Սերբիա), սերբ ֆուտբոլիստ, «Օլիմպիակոս» ակումբի (Նիկոսիա) դարպասապահ։ Հանդես է եկել մինչև 19 տարեկանների հավաքականում։  2013 թվականին նրա կազմում դարձել Է Եվրոպայի չեմպիոն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 2013 թվականը խաղացել է «ՕՖԿ» երիտասարդական թիմում[2]։ Ապրիլի 6-ին նորամուտը նշել է ակումբի հիմնական կազմում Իվնիցայի «Յավոր»-ի դեմ Սուպերլիգայի տնային խաղում[3]։

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեֆանը հայտավորվել է Սերբիայի մինչև 19 տարեկանների հավաքականում՝ Լիտվայում կայանալիք Եվրոպայի 2013 թվականի առաջնությանը մասնակցելու համար։ Այնտեղ նա խաղադաշտ է դուրս եկել միայն Ֆրանսիայի հետ խաղում՝մրցաշարի խմբային փուլում[4]։ Սերբերի համար այս առաջնությունը շատ հաջող է դասավորվել. նրանք պատմության մեջ առաջին անգամ դարձել են Եվրոպայի չեմպիոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]