Ստեֆանոս Լանցաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեֆանոս Լանցաս
Ծնվել է1861
ԾննդավայրԱթենք, Հունաստան
Մահացել է1933
Մահվան վայրԱթենք, Հունաստան
Քաղաքացիություն Հունաստան
ԿրթությունԱթենքի գեղարվեստի դպրոց
Մասնագիտություննկարիչ
 Stefanos Lantsas Վիքիպահեստում

Ստեֆանոս Լանցաս (հուն․՝ Στέφανος Λάντσας, 1861, Աթենք, Հունաստան - 1933, Աթենք, Հունաստան), հույն ակադեմիական նկարիչ և 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ուսուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարթենոն
Աֆեի տաճար
Աթենաս Նիկե աստվածուհու տաճար

Ստեֆանոս Լանցասը ծնվել է 1861 թվականին Աթենքում՝ Հունաստանում նատուրալիզացված և Աթենքի գեղարվեստի դպրոցի դասավանդող դարձած իտալացի նկարիչ Վիկենտիոս Լանցասի ընտանիքում։ Ավարտել է Արվեստի դպրոցը, որտեղ սովորել է իր հոր մոտ։

1894 թվականից սկսել է դասավանդել «Արվեստի դպրոցում»։ 1909 թվականին ընդունել է Էմանուիլ Լամբակիսի նկարչության կաֆեդրան, որը ղեկավարել է մինչև 1932 թվականը[1]։

Ստեֆանոս Լանցասը գրել է հիմնականում յուղաներկով և ջրաներկով։ Լանցասի նկարների թեմատիկան հին ավերակներ էին[2], որոնցում նա կրկնում էր իր հոր ոճը[3]։ Նրա՝ հինավուրց հուշարձանների պատկերումը հետևել է նախորդ տասնամյակում արևմտաեվրոպական ճանապարհորդների ռոմանտիկ ոգուն[4]։ Որոշ ժամանակակից հույն արվեստագետներ Ստեֆանոս Լանցասին նշել են Ալեքսանդր Կալուդիսի հետ, որը ակադեմիզմի առավել հաստատուն հետևորդներից էր։ Նույն արվեստագետները կարծում են, որ Ստեֆանոս Լանցասի աշխատանքում, նրա դարաշրջանից դուրս, հին ավերակների նկարները շարունակում են ապրել որպես նրա ստեղծագործության թեմայի առանցք[5]։ Լանցասը մասնակցել է Հունաստանի և Եվրոպայի բազմաթիվ ցուցահանդեսների։ 1888 թվականին Պանելիստական «Օլիմպիան» ցուցահանդեսում պարգևատրվել է բրոնզե մեդալով։

Ստեֆանոս Լանցասը մահացել է 1993 թվականին Աթենքում։

Նրա աշխատանքները պահվում և ցուցադրվում են Աթենքի ազգային պատկերասրահում, Աթենքի քաղաքային պատկերասրահում, Աֆերով պատկերասրահում, Կուտլիդիսա Լևենդիսայի հավաքածուներում և այլ պատկերասրահներում[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Η Πινακοθήκη της ΑΣΚΤ: Καθηγητές σπουδαστές». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
  2. ΕΙΚΑΣΤΙΚΟΝ — Ζωγραφική — Στέφανος Λάντσας
  3. Λάντσας, Στέφανος
  4. «National gallery». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  5. «Συλλογή». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  6. stefanos lantsas
  7. Λάντσας Στέφανος — Stefanos Lantsas [1861-1933] | paletaart — Χρώμα & Φώς