Ստեփան Սուքիասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Սուքիասյան
Ծնվել էմարտի 31, 1946(1946-03-31)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայկական ԽՍՀ և  Հայաստան
Մահացել է2021
Մասնագիտություներաժշտագետ և կոմպոզիտոր
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Ստեփան Մանուկի Սուքիասյան (մարտի 31, 1946(1946-03-31), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2021), հայ գալարափողահար, երաժշտագետ, կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (2013 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Սուքիասյանը ծնվել է 1946 թվականի մարտի 3-ին Լենինականում։ 1963 թվականին ավարտել է Լենինականի Ք. Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանը։ 1969 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիա գալարափողի, 1976 թվականին՝ երաժշտագիտության (Ռ. Ստեփանյանի դասարան), իսկ 1990 թվականին՝ կոմպոզիցիայի (Ղ. Սարյանի դասարան) բաժինները։

1966-1972 թվականներին հանդես է եկել Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբում, 1972-1981 թվականներին դասավանդել է Երևանի երաժշտական դպրոցներում, 1989 թվականից՝ Երևանի պետական կոնսերվատորիայում (1992-2011 թվականներին եղել է պրոռեկտոր), Գեղագիտության ազգային կենտրոնում կազմակերպել է մանկական ֆիլհարմոնիա (1981-1984)։ 1984-1988 թվականներին եղել է Լենինականի Ք. Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրեն։

Հեղինակել է սիմֆոնիկ, կամերային, վոկալ-գործիքային, երգչախմբային ստեղծագործություններ («Խմբերգեր մանկական երգչախմբի համար», 2010, և այլն)։

Ստեփան Սուքիասյանը մահացել է 2021 թվականին[1]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 – ՀՀ Թեքեյան մշակութային միության մրցանակ,
  • 2012 – Միջազգային երաժշտական փառատոնի հատուկ մրցանակ (Հալլե)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։