Ստեփան Շահպազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Շահպազ
Ծնվել էօգոստոսի 8, 1900(1900-08-08)[1]
ԾննդավայրԱդանա, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհուլիսի 21, 1994(1994-07-21) (93 տարեկան)
Վախճանի վայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
Մասնագիտությունգրող և բանասեր
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Եգիպտոս
ԿրթությունՓարիզի համալսարան (1925)[1]

Ստեփան Մանուկի Շահպազ (օգոստոսի 8, 1900(1900-08-08)[1], Ադանա, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հուլիսի 21, 1994(1994-07-21), Ալեքսանդրիա, Եգիպտոս), հայ գրող, բանասեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Աբգարյան վարժարանում, միջնակարգը՝ Կոստանդնուպոլսում։ 1925 թ. ավարտել է Փարիզի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։ 1926 թ. մեկնել է Ալեքսանդրիա, որտեղ աշխատել է որպես իրավաբան։ 1945 թ. ստեղծել է Ալեքսանդրիայի հայ ազգային խորհուրդը, եղել է նրա նախագահը։ 1947-1948 թվականներին եղել է Ալեքսանդրիայի ներգաղթի կոմիտեի նախագահը, Կահիրեի և Ալեքսանդրիայի միացյալ կոմիտեի փոխնախագահը։ Հրատարակվել են Շահպազի «Վարագույրին ետևը» (1946) և «Օրերուն հետ» (1970) վեպերը, «Մենք հայերս» (1959), «Գրիգոր Զոհրապ» (1959), «Եգիպտոսի հայերը» (1966, Ֆրանսիա) ուսումնասիրությունները, «Տողանցք» (1967) երգիծական պատկերների ժողովածուն, «Մեր երկիրը» (1971) հայաստանյան տպավորություններ) գիրքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 428.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 428