Ստեփան Մութաֆյան
Ուշադրություն, այս հոդվածի տարեթվերն ու ամսաթվերը թարմացման կարիք ունեն։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են հին աղբյուրներ, հոդվածում որոշ տարեթվեր և ամսաթվեր բացակայում են (վերջին տարեթվեր, մահվան տարի և այլն) Դուք կարող եք օգնել նախագծին՝ ավելացնելով բացակայող տարեթվերը ըստ վստահելի աղբյուրների։ |
Ստեփան Մութաֆյան | |
---|---|
Ծնվել է | 1928 |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Ստեփան Գրիգորի Մութաֆյան (ծնվել է 1928 թվականին Լենինականում), խորհրդային կուսակցական-պետական աշխատող, ԽՄԿԿ անդամ (1959)։
Ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետը (1953)։ 1953 թվականից աշխատել է Լենինգրադի «Սոյուզարդմեխանիզացիա» տրեստի նախագծային կոնստրուկտորական բաժանմունքում, 1960 թվականից՝ «Հայգունմետնախագիծ» ինստիտուտում, 1966 թվականից ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի մոնտաժային և հատուկ աշխատանքների գլխավոր վարչությունում որպես պետի տեղակալ։ 1978 թվականից եղել է ՀԽՍՀ գազիֆիկացման գլխավոր վարչության պետ, 1979 թվականից՝ ՀԿԿ Կենտկոմի շինարարության և քաղաքային տնտեսության բաժնի վարիչ։ 1981-՞ թվականներին՝ ՀԽՍՀ Կենտրոնական վիճակագրական վարչության պետ։
Եղել է նաև ՀԽՍՀ X գումարման Գերագույն սովետի դեպուտատ, 1981 թվականից՝ ՀԿԿ Կենտկոմի անդամության թեկնածու։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 73)։ |